Daily Archives: 20.11.2018

«Եթե Դուք Դավիթ Շահնազարյանին ուզում եք համեմատել որևէ այլ ցուցակում եղած մարդու հետ՝ անվտանգության և Արցախի հարցում իր փորձաքննության մակարդակով, Դուք նախօրոք պարտված եք». Վիգեն Սարգսյան

«Դուք երևի սխալ եք պատկերացնում ցուցակի իմաստը. Ցուցակը հավաքում է մարդկանց, որոնք համախոհ են երկրի ընդհանուր զարգացման հեռանկարի նկատմամբ, և նրանք կարող են ունենալ շատ տարբեր մոտեցումներ, հատկապես, որ Դավիթ Շահնազարյանը մեր կուսակցության անդամ չէ։ Մեր ցուցակը համախմբում է մարդկանց, որոնք իրար հետ հսկայական ճանապարհ ունեն անցած։ Եվ եթե Դուք Դավիթ Շահնազարյանին ուզում եք համեմատել… Կարդալ ավելին »

Զարմացած են. ո՞ւմ որդին է հայտնվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով: Մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է Սերգեյ Ատոմյանը, ում հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ ակտիվորեն մասնակցել է իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցրելով և ցուցարարների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելով: Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաև ապրիլյան դեպքերի… Կարդալ ավելին »

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Այսօր առավոտյան մահացել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Վահագն Մարգարյանը վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել է ստոծանին, հեռացվել է փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային… Կարդալ ավելին »

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ hraparak.am

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, կորցրել է իրականության զգացողությունը։ «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»: Փաստորեն Փաշինյանն իսկապես կարծում է, թե իրենք ամեն ինչ արել են, ու ամեն ինչ շատ լավ է։ Ներկայացնենք մի փոքրիկ… Կարդալ ավելին »

Փաշինյանը հետեւողականորեն գնում է ՀՀ-ին ՌԴ-ից անջատելու գործընթացին. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Այսօր տեղի ունեցած ասուլիսին` ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ սպասվող ընտրությունների հետ կապված` իր խոսքի նախաբանում նշեց, որ ՍԻՄ կուսակցությունը այս արտահերթ ընտրություններին մասնակցելու է 5 թեկնածուով, ովքեր ընդգրկված են ՀՀԿ-ի ընդհանուր ցուցակի մեջ: Ինչ վերաբերում է ընտրությունների սպասելիքներից, պատգամավորը նշեց, որ դրանք մեծ չեն. Ընտրությունները կարելի է անվանել չընտրություն: Ժամանակ չկար, որ մեր քաղքական ուժերը նախապատրաստվեին այս… Կարդալ ավելին »