Մենք Իսկանդեր ենք բերել, դուք ինչ եք արել, պարոն Փաշինյան. Շարմազանով armdaily.am

AD TV «Հարցազրույց»-ի այսօրվա հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր: Հարցազրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահի հետ խոսեցինք ՀՀԿ իշխանության և Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբերությունների մասին: Ներկայացնենք ԱԺ փոխխոսնակի մի քանի մտքեր։

1. Մեր կառավարման վերջին 10 տարվա ընթացքում եղել է 2 պատերազմ՝ Ապրիլյան պատերազմ և վրաց-ռուսական պատերազմ, եղել է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2 միջազգային ճգնաժամ, եղել է «Սասնա ծռեր»-ի ապստամբություն, ահաբեկչական ակտ: 2. Ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլը ճիշտ էր, մենք՝ սխալ:

3. Երեկ վարչապետն ասում ա, 80 հզ դրամով մարդը ո՞նց ա աշխատում: Այ ցավդ տանեմ, էտ դառար իշխանություն, էտքան փոխվեցի՞ր: Մարդը, որ հացի փող չունի՝ ո՞նց ապրի: Հիմի էտ 80 հազար դրամն էլ ես կրճատու՞մ: Սաղ քո նման վարչապետ չեն է, ինչքան էլ ասես՝ բոլորդ վարչապետ եք:

4.  Պատկերացնու՞մ եք Նիկոլ Փաշինյանը, Աստված չանի, 40 աստիճան ջերմություն ունենա, էս պետությունն ինչ օրը կընկնի: Բացի Նիկոլ Փաշինյանից մարդ չկա: Մեկ էլ մի քիչ Վանեցյանն է աշխատում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. ՀՀԿ-ի տասովչիկները էսօր տասովկա են անում Փաշինյանի համար:

6. 9,5 % տնտեսական աճով երկիր ենք տվել, հիմա ինքը բյուջեում գրելա ՝ 4,9….. էն, որ ասում էիր կախարդական փայտիկ ունեմ, բա ուրա՞ էտ կախարդական փայտիկը:

7. Վարչապետի պռոբլեմը նրանում ա, որ պետության առաջնորդի ղեկը խառնելա միտինգի միկրաֆոնի հետ:

8. Պարոն վարչապետ ջան, մի հատ փամփուշտ բերել ե՞ս: Մեր իշխանության օրոք Իսկանդեր ենք բերել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով