ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին ու թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանին թատրոնի տեղակայման նոր տարածք է ներկայացրել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, 5 հասցեում /Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում/, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:
Նախարարի պաշտոնակատարը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրել է, որ նախարարությունը սահմանված կարգով կդիմի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, օրենքով սահմանված կարգով շենքի համապատասխան տարածքը օգտագործման նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար:
168.am