Monthly Archives: Հոկտեմբերի 2018

Արսեն Թորոսյանի փոխարեն առողջապահության նախարար կնշանակվի Հարություն Քուշկյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում: Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին: Մեր ունեցած տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է… Կարդալ ավելին »

Ինչպես է Իրանի արտգործնախարարը ստամբուլյան եռակողմ հանդիպմանը ձևակերպել Արցախի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը. 168.am

Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում անցկացվել է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը: Նախորդը տեղի էր ունեցել Բաքվում, իսկ հաջորդ հանդիպումը կայանալու է հաջորդ տարի՝ Իրանում: Իրանի արտգործնախարարի մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, երբ անդրադարձ է կատարվում նաև արցախյան հակամարտությանը, ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները սովորաբար Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթները ձևակերպում են այնպես, ինչպես բխում է այդ… Կարդալ ավելին »

Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն 

Վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են մեղադրանքը «սարքելով», հենց իրենք պատասխան կտան օրենքի առաջ. Ռոբերտ Քոչարյան

Այսօր հայտնի բառերը՝ «ռևանշ», «սաբոտաժ» և «հակահեղափոխություն», կկորցնեն հասցեատերերին, գուցե այդ ժամանակ իշխանությունը վերջապես զբաղվի տնտեսությամբ   Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Lenta.ru կայքին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ: – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հրաժարական տալով՝ կարողացավ այնպես անել, որ նոր վարչապետ չընտրեն։ Եթե հաջորդ երկու նիստերին վարչապետ չընտրվի, Փաշինյանը կհասնի իր նպատակին՝… Կարդալ ավելին »

«Հիմա եթե վաղը հողեր հանձնեք, պետք է ասեք՝ ժողովու՞րդն է ասել». Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի հիմնահարցի կարգավորումը կարագացվի, փաստեց, որ 1998 թվականին, երբ օրակարգ էր բերվել Արցախի հիմնախնդրի լուծման մի տարբերակ, որը բոլորովին հայանպաստ չէր, Հայաստանի որևէ բարձրաստիճան… Կարդալ ավելին »

Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ, դու մարտահրավեր էս նետում մեզ, մեր չկորցրած պատվախնդրությանը

21 էլ անցավ… Ո՞ւր է Համաներումը Ինչու՞ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չի նշում մեր հետ Անկախությունը։ էս ինչ մղձավանջ է, մենք ե՞ն մարդիկ էինք որ լքեինք մեր ընկերներին բանտերում։ Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ, դու մարտահրավեր էս նետում մեզ, մեր չկորցրած պատվախնդրությանը։ Պարոն եթե դու չես կարողանում(կամ ավելի շուտ չես ուզում) իրացնես… Կարդալ ավելին »

Ավտովթար Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։  

«Սա Նիկոլ Փաշինյանի կերպարի ֆետիշացման տրամաբանական ավարտն է, հիմա, փաստորեն, այդ պրոցեսը հասել է ինտելեկտուալ մակարդակի». Արքմենիկ Նիկողոսյան. «Ժողովուրդ»

Իջեւանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը։ Այս մասին տեղեկանում ենք Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջեւանի համայնքապետարանին Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»։ Ի դեպ, համայնքապետարանի կայքը կարճ ժամանակ անց հեռացրել է այս գրառումը։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է… Կարդալ ավելին »

Քավորի «լավության տակից դուրս է եկել». Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանին Lexus GX 460 է նվիրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հայտնի է դարձել ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։ Ըստ այդմ՝ 2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գեւորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց… Կարդալ ավելին »

«Նոր գործիչները խուսափում են գործածել «ազգ» բառը, վախենում են. հայ ժողովրդի մի մասը մոռացել է, որ քրիստոնյա է». Լևոն Շիրինյան

«Մեր հասարակությունն ապրում է բնական իրավունքի շրջանակներում և քրիստոնյա Հայաստանի ժողովուրդն է, որի արքետիպի մեջ այս երևույթները չկան։ Սա հոգեկան պրոբլեմ է, նաև ֆիզիոլոգիայի հարց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի ակտիվացմանը։ Նա ընդգծեց՝ յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են մնացածի իրավունքները. «Մշակույթի,… Կարդալ ավելին »