Daily Archives: 15.10.2018

Եթե միասեռականներին դեմ լինելը հետամնացություն է, ուրեմն ես հետամնաց եմ. Կարինե Դանիելյան (video)

«Միջազգային ասպարեզում ինձ ընկալում են հետամնաց, որովհետև ես չեմ ընդունում ԼԳԲՏ-ներին»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Ըստ Կարինե Դանիելյանի՝ եթե դրանց դեմ լինելը հետամնացության նշան է, ապա ինքը դեմ չէ, որ իր ազգը ճանաչվի աշխարհի ամենահետամնաց երկիր: Առավել մանրամասն՝ տեսանյութում   hayeli.am

«Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է». Մենուա Հարությունյան

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է և պարզապես օգտվելով քաղաքական իրավիճակից՝ ուզում է լուծարել, նա քանդելով գնում է պետական ինստուտները: Չի կարելի աթոռակռվի, սեփական պաշտոնի համար հանել ժողովրդի մի մասին քաղաք». այս մասին նշեց քաղաքագետ Մենուա Հարությունյանը՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին: Մենուա Հարությունյանի խոսքով և՛ հասարակությունը, և՛ քաղաքական դաշտը պատրաստ… Կարդալ ավելին »

Հարգելի լրագրողներ, վաղը ժամը 14:00-ին Հիլտոն հյուրանոցում լինելու եմ Արցախ մամուլի ակումբի կազմակերպած ասուլիսի հյուրը

Հարգելի լրագրողներ, վաղը ժամը 14:00-ին Հիլտոն հյուրանոցում լինելու եմ Արցախ մամուլի ակումբի կազմակերպած ասուլիսի հյուրը: Կխոսենք առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից և երկրում ներքաղաքական իրավիճակից: Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ՝ Կարեն Վարդանյան

Տեղացի «մասնագետներից» ամենաակտիվ ու ժրաջան աշխատողները՝ դրանք մուրացկաններն էին, որոնք խմբերով «բնակություն» էին հաստատել  օպերայի հրապարակում գործող ֆրանկոֆոն ավանի մատույցնելում

Հայկական «մշակույթը ես եմ»-ը ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի օրերին Երևանում ավարտվեցին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը և այժմ ժամանակն է ամփոփելու ձեքբերումները և հասկանալու, թե օրինակ «մշակույթը ես եմ» ասող ՀՀ մշակույթի նախարարը, որքանով՞ էր պատշաճ ներկայացրել մեր երկիրը Ֆրանկոֆոն ավանդում: Տեղացի «մասնագետներից» ամենաակտիվ ու ժրաջան աշխատողները՝ դրանք մուրացկաններն էին, որոնք խմբերով «բնակություն» էին հաստատել  օպերայի հրապարակում գործող… Կարդալ ավելին »

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1969 թ. ծնված Աղդաս Ք.-ն, որը մարտի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից և այդ երկրի քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով:

ՀՖՖ. Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլասերների աջակցության կարիքը

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերում: Հիշեցնենք` մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ: «Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլասերների աջակցության… Կարդալ ավելին »

Բեռնատարը կողաշրջվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «MAN» բեռնատար ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ. Երևան ենք եկել հաղթելու համար

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է Մակեդոնիայի ընտրանուն: Խաղից առաջ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները հայտարարել են, որ Երևան են ժամանել միայն հաղթելու նպատակով: «Մեր հավաքականում հիանալի մթնոլորտ է՝ հատկապես Լիխտենշտեյնի նկատմամբ տոնած հաղթանակից հետո: Խմբից դուրս գալու համար մեզ միայն մեկ միավորով է հարկավոր, բայց մենք Երևան ենք եկել հաղթելու համար»,- հարձակվող Ֆերհան… Կարդալ ավելին »

Փոփոխություններ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Երևան»-«Փյունիկ-2» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը՝ ժամը 15:00-ին: «Արարատ-Արմենիա-2»-«Արարատ-2» և «Բանանց-2»-«Շիրակ-2» հանդիպումները կկայանան հոկտեմբերի 25-ին: Սկիզբը՝ ժամը 15:00-ին: «Էրեբունի»-«Ալաշկերտ-2» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին: Սկիզբը՝ 15:00-ին:   Աղբյուր` ՀՖՖ

Լիանա Գյուրջյանը պատանեկան օլիմպիական խաղերում ձախողել է հրում վարժությունում

Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում ծանրամարտի աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցչուհի, 16-ամյա Լիանա Գյուրջյանն անհաջող ելույթ է ունեցել: 63+ կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզուհին պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում է կատարել` գրանցելով 92 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում, պատվիրելով 116 կգ, երեք փորձից և ոչ մեկը չի կարողացել հաջողությամբ ավարտել: Հիշեցնենք` Լիանա… Կարդալ ավելին »