Տեղացի «մասնագետներից» ամենաակտիվ ու ժրաջան աշխատողները՝ դրանք մուրացկաններն էին, որոնք խմբերով «բնակություն» էին հաստատել  օպերայի հրապարակում գործող ֆրանկոֆոն ավանի մատույցնելում

Հայկական «մշակույթը ես եմ»-ը ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի օրերին Երևանում ավարտվեցին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը և այժմ ժամանակն է ամփոփելու ձեքբերումները և հասկանալու, թե օրինակ «մշակույթը ես եմ» ասող ՀՀ մշակույթի նախարարը, որքանով՞ էր պատշաճ ներկայացրել մեր երկիրը Ֆրանկոֆոն ավանդում:

Տեղացի «մասնագետներից» ամենաակտիվ ու ժրաջան աշխատողները՝ դրանք մուրացկաններն էին, որոնք խմբերով «բնակություն» էին հաստատել  օպերայի հրապարակում գործող ֆրանկոֆոն ավանի մատույցնելում: Ֆրանկոֆոն ավանի բոլոր մուտքերի մոտ, օր ու գիշեր աշխատում էին ոստիկանական խմբեր, որոնք մանրակրկիտ ստուգում էին այցելուներին, սակայն ոչինչ չէին ձեռնարկում, զբոսաշրջիկներին անհանգստացնող մուրացկանների դեմ:

Ֆրանկոֆոն ավանի մուտքերից մեկի մոտ, այցելուներին «ողջունում» էր «կտրված ձեռքի և ձկան» կոլաժը, իսկ մյուս կողմից՝ քյաբաբի և խորովածի հոտը: Մի կողմից հանդիպող առաջին տաղավարները «Յանդեքս»-ի և «Կոկա-կոլա»-ի տաղավարներն էին, որոնք ինչքան էլ հայտնի,սիրված և ակտիվ բրենդներ են՝ չեն ներկայացնում մեր ազգային մշակույթը, իսկ մյուս կողից հանդիպող առաջին 2 տաղավարները՝ ինֆորմացիոն տաղավարներ էին, որոնք ցուցադրում էին ընդամենը 1-2 բուկլետ, կամ թռուցիկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ սա արդեն «ներկայացնում» էր մեր մշակույթը, քանի որ տեղացի մարդիկ ագահորեն հավաքում էին ամեն տեսակի բուկլետները, թռուցիկներն ու ամեն ինչը, ինչ որ տաղավարներում բաժանվում էր:

Շատ չանցած, այդ ամենը հայտնվում էր աղբարկղերում: Միջոցառմանն ակտիվ մասնակցում էր «Մեգերյան կարպետ» ընկերության տաղավարը, որը ներկայացնում է մեր ազգային մշակույթը սակայն բացարձակապես կապ չուներ ՀՀ մշակույթի նախարարության հետ: Ակտիվ մասնակցում էին նաև մի քանի փոքր ձեռնարկություններ, որոնք ևս ներկայացնում էին մեր մշակույթը, սակայն ևս կապ չունեին նախարարության հետ: Նրանք հաճախ նաև հարկ են վճարում, նման միջոցառումների մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու համար: Ֆրանկոֆոն ավանի գործունեության բոլոր օրերի ընթացքում, բեմից գրեթե միշտ հնչում էր ոչ հայտնի խմբերի երգն ու երաժշտությունը, ցուցադրվում էին դպրոցականների ներկայացումներ, հնչում էր աղավաղված ֆրանսերեն լեզուն, մինչդեռ Միշել Լեգրանի, Մարտին Յորգանցի, Ռոզի Արմենի և մի շարք այլ ականավոր ֆրանսահայ մտավորականների, մշակույթի և գիտության գործիչների ավանդը մնաց անտեսված:

Միջոցառումների ընթացքում, հանդես եկան լավ պատրաստված մի քանի պարախմբեր, սակայն նրանց բեմադրությունները մեծամասամբ կապ չունեին հայկական ժողգործինքերի, հայկական երաժշտաարվետի և պարերի հետ, բեմական հագուստներն էլ՝ կապ չունեին իսկական հայկական տարազի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հոդվածը ՝ ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանի

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով