Daily Archives: 15.10.2018

Կանադան ներկայացնող Էրիկ Բազինյանը նվաճել է WBA վարկածով չեմպիոնական գոտին

Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտով հաղթանակ է տարել կանադացի Ֆրենսի Նտետուի նկատմամբ: Մոնրեալում կայացած չեմպիոնական մենամարտում Բազինյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում: Այս հաղթանակի արդյունքում Բազինյանը նվաճել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին: Ավելի վաղ հայ բռնցքամարտիկը, ով կարիերայում դեռևս պարտություն չի կրել, չեմպիոն էր դարձել նաև WBO վարկածով: Հավելենք, որ… Կարդալ ավելին »

Իրանի խորհրդարանի պատգամավորն ընտրվել է Միջխորհրդարանական միության կին պատգամավորների ֆորումի ղեկավար կազմի անդամ

Իրանի խորհրդարանի պատգամավոր՝ Ֆաթիմա Հոսեյնին ձայների մեծամասնությամբ Ասիա-Օվկիանիա խմբին անդամակցող երկրների խորհրդարանների կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության կին պատգամավորների ֆորումի ղեկավար կազմի անդամ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Միջխորհրդարանական միությունը հիմնադրվել է 1889թ.՝ խաղաղության հաստատմանը նպաստելու և աշխարհի խորհրդարանների միջև երկխոսությամբ ժողովուրդների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Միության կենտրոնակայանը Ժնևում է և ներկայիս 178… Կարդալ ավելին »

Իրանին օգնելու ենք շրջանցել պատժամիջոցները. Իրանում ՀՀ դեսպան

Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանն ասաց. «Պատրաստ ենք Իրանին օգնել շրջանցելու պատժամիջոցները ու նաև տնտեսական գործարարների եվրասիական շուկա մուտք գործելու հնարավորություն ստեղծել»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Արտաշես Թումանյանը Շիրազ քաղաքում Ֆարսի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ֆարսի տարածքի պատմա-մշակութային ու գեղարվեստական հարուստ անցյալին հավելեց. «Հայաստանի ժողովուրդը շարունակ բարեկամական հարաբերություններ է ունեցել Իրանի ժողովրդի հետ և… Կարդալ ավելին »

Բինալի Յըլդըրըմը Հայաստանին կոչ է անում այլևս չխոսել 1915թ․-ի ցեղասպանության մասին

Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Բինալի Յըլդըրըմն  Անթալիայում տեղի ունեցած Եվրասիական խորհրդարանների խոսնակների 3-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերջ տա իր «անհեթեթ պնդումներին», գրում է Nouvelles d’Arménie-ն։ Յըլդըրըմը  նշել է, որ հանդիպման արդյունքներով ընդունվել է լավ հայտարարություն, ավելացնելով, որ առանձին երկրների մեղադրանքները հակասում են հանդիպման նպատակին։ Յըլդըրըմը  ասել է, որ հանդիպմանը Հայաստանի ԱԺ… Կարդալ ավելին »

Կրակոցներ Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում

Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։… Կարդալ ավելին »

Նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին

Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտե սության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։ Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը: