Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ. Երևան ենք եկել հաղթելու համար

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է Մակեդոնիայի ընտրանուն: Խաղից առաջ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները հայտարարել են, որ Երևան են ժամանել միայն հաղթելու նպատակով:

«Մեր հավաքականում հիանալի մթնոլորտ է՝ հատկապես Լիխտենշտեյնի նկատմամբ տոնած հաղթանակից հետո:

Խմբից դուրս գալու համար մեզ միայն մեկ միավորով է հարկավոր, բայց մենք Երևան ենք եկել հաղթելու համար»,- հարձակվող Ֆերհան Հասանիի խոսքը մեջբերել է sport1.mk կայքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպան Ստեֆան Ռիստովսկին ևս նշել է, որ առաջիկա խաղում հաղթելու նպատակ ունեն.

«Այստեղ ենք մեր լավագույն խաղը ցուցադրելու համար: Հայաստանի հավաքականն այնքան էլ թույլ չէ, որքան կարող է թվալ: Ջիբրալթարից կրած պարտությունը չպետք է մեզ շփոթության մեջ գցի: Կարծում եմ՝ մենք բարձր մակարդակով հանդես կգանք և կշարունակենք մեր հաղթական շարքը»,- ասել է Ռիստովսկին:

Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 16-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 20:00-ին: Այս խաղից առաջ Մակեդոնիան 9 միավորով գլխավորում է D լիգայի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդ տեղում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով