«Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է». Մենուա Հարությունյան

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է և պարզապես օգտվելով քաղաքական իրավիճակից՝ ուզում է լուծարել, նա քանդելով գնում է պետական ինստուտները: Չի կարելի աթոռակռվի, սեփական պաշտոնի համար հանել ժողովրդի մի մասին քաղաք». այս մասին նշեց քաղաքագետ Մենուա Հարությունյանը՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին: Մենուա Հարությունյանի խոսքով և՛ հասարակությունը, և՛ քաղաքական դաշտը պատրաստ չեն ընտրությունների:
Ասուլիսին մասնակից մյուս բանախոսը՝ Գուրգեն Եղիազարյանն էլ համոզված է, որ նոր խորհրդարան այնուամենայնիվ պետք է ձևավորվի, թեև ներկա իշխանությունն ըստ նրա ոչնչով չի տարբերվում նախորդից.
«Մենք լսում ենք ասֆալտին պառկացնել, քարշ տալ, գլուխներ սվաղել … Հիտլերն ասում էր՝ ես զրո եմ, Գերմանիայի ժողովուրդն է տերը, բայց նա ղեկավարեց, մնաց պատմության մեջ որպես ամենամեծ սրիկան: Մենք շատ դանդաղ, հաստատուն քայլերով գնում ենք դեպի բռնապետություն», -նշեց Գուրգեն Եղիազարյանը:
Slaq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով