Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել:

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ զրպարտություն են համարում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

«Սա մենք զրպարտություն ենք համարում, այսինքն Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում պահանջում է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իր արտահայտած մտքի համար, իսկ փոխհատուցման պահանջ չի ներկայացվել:

Նշենք, որ հայցվոր Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով