Տնտեսությունը թավշյա չի լինում ցավոք,այն կամ լինում է կամ չի լինում. Վահան Բաբայան

ՄԱԿ-ի ամբիոնը չափազանց լուրջ ամբիոն է, որտեղ խոսվում է աշխարհին սպառնացող մարտահրավերների, գլոբալ խնդիրների, հակամարտությունների, պատերազմների և խաղաղության մասին: Մեր երկրի ներքաղաքական վիճակը բացի մեզնից ու՞մ է հետաքրքիր, ի՞նչ է այն տվել կամ տալու քաղաքակիրթ աշխարհին: Իհարկե ոչինչ չի տալու և ի՞նչու է մեզ թվում,

որ աշխարհը իր խնդիրները թողած ոգևորվում է մեր հանրահավաքներով կամ 80 տոկոս Երևանում ձայն տանելով: Սեր և հանդուրժողականության մասին խոսող վարչապետը ավելի լավ է մտածի տնտեսության զարգացման մասին, մտածի նոր աշխատատեղերի բացման մասին, իսկ ամենից կարևորը մեր երկրի անվտանգության մասին:

Տնտեսությունը թավշյա չի լինում ցավոք, այն կամ լինում է կամ չի լինում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով