Հրանտ Բագրատյանի քննադատական «ստատուսներից» հետո ետ են վերցրել նրա դիվանագիտական անձնագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել 254 հոգու, այդ թվում՝ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, Հրանտ Բագրատյանին եւ Կարեն Կարապետյանին։

Այս գործընթացի հետ կապված՝ որոշ մանրամասներ հայտնեցին մեզ։ Դեռեւս 2 ամիս առաջ կառավարությունից զանգահարել են Հրանտ Բագրատյանին եւ ասել, որ բոլոր դիվանագիտական անձնագրերը չեղյալ են համարվելու, սակայն իր անձնագրի հետ կապված հարցը քննարկվում է՝ հնարավոր է չվերցնեն։

Բայց քանի որ Բագրատյանը հետագայում մի քանի քննադատական «ստատուսներ» գրեց նորերի մասին, «քննարկումն» ավարտվել է ոչ հօգուտ նրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Հենոյի մասով լավատեղյակ աղբյուրը կարծում է, որ դա պայմանավորված է հեղափոխության օրերին նրա պահվածքով․ երբ դեռ «Իմ քայլը» չէր հաղթել, հեղափոխականները դիմել են նրան, ինչպես նաեւ սփյուռքահայ այլ գործիչների՝ խնդրելով ժամանել եւ աջակցել իրենց։ Հենրիխը չի արձագանքել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով