«Արծվանիկի պոչամբարը կփակվի». Մհեր Պոլոսկով. «Առավոտ»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության  գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փակել Արծվանիկի պոչամբարը:

Պարոն Պոլոսկովկոմբինատի կողմից բնապահպանության նախարարինհասցեագրված գրությանմեջ ասվում էոր ցանկանում եք փակել Արծվանիկիպոչամբարը:

 Կարո՞ղ եք միփոքր մանրամասնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը, իր ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն, մինչեւ Արծվանիկի պոչամբարի շահագործման դադարեցումը, դեռ ունի բավականաչափ ժամանակ նոր նախագիծ մշակելու եւ այն հաստատման ներկայացնելու համար, հաշվի առնելով մեր շահառուների որոշակի անհանգստությունները, ինչպես նաեւ այն, որ պրոդուկտիվ աշխատանքի շնորհիվ արդեն իսկ հաջողվել է գտնել ալտերնատիվ լուծում, մենք մտադրված ենք կառավարության եւ շահագրգիռ հանրության հետ երկխոսության միջոցով հնարավորինս շուտ լուծել խնդիրը՝ փակելով Արծվանիկի պոչամբարը նախատեսվածից վաղ փուլում:

-Իսկ ինչով է առաձնահատուկ նշված ալտերնատիվ լուծումըեւ որո՞նք

ենդրաառավելությունները՝ շահառուների տեսակետից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ինչպես հայտնի է, Արծվանիկի պոչամբարը նախագծվել եւ շահագործման է  հանձնվել դեռեւս խորհրդային  տարիներին։ Բնական է, որ այն ժամանակներից շատ բան է փոխվել թե՛ բնապահպանական ու անվտանգության  չափանիշների, եւ թե՛ տեխնոլոգիաների աոումով: Պետք է նշել, որ նոր պոչամբարի նախագիծը նախատեսվում է մշակել՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, բնապահպանական եւ անվտանգության բարձր ստանդարտները: Այդ ճանապարհին կատարված առաջին քայլը ընկերության հանձնարարությամբ ոլորտի միջազգային առաջատարներից մեկը հանդիսացող բրիտանական «SRK Consulting» ընկերության կողմից նախնական հետազոտությունների իրականացումը եւ առաջարկությունների ներկայացումն էր:

-Արծվանիկի պոչամբարի շուրջ դժգոհությունները կապված են մեծամասամբ

բնապահպանական խնդիրների հետ։ Ի՞նչ առավելություն է ունենալու նոր պոչամբարը այս տեսակետից:

– Առաջին եւ ամենակարեւոր առավելությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում ունենալ ջրի ամբողջական շրջանառու համակարգ, ինչն իր հերթին բացառում է պոչամբարի մաքրված ջրերի արտահոսքը դեպի ջրային ավազան. փոխարենը ջուրը կվերադարձվի  գործարան՝ կրկնակի օգտագործման նպատակով։ Սա նաեւ զգալիորեն նվազեցնելու է արտադրական գործառնությունների իրականացման նպատակով բնական աղբյուրներից վերցվող ջրի ծավալը: Նախատեսվում է նաեւ նոր պոչամբարը տեղակայել բնակավայրերից հեռու՝ կոմբինատի մերձակայքում:

Պետք է նաեւ նշել, որ այս բարեփոխումները կապված են մեծ ծավալի ներդրումների հետ, որոնք ընկերությունը պատրաստ է կատարել մոտ ապագայում։ Միաժամանակ, ավելանալու են նաեւ օպերատիվ ծախսերը, սակայն, հաշվի առնելով շահառուների հետաքրքրվածությունը այս գործընթացում, մենք պատրաստ ենք կրելու այդ լրացուցիչ պարտավորությունները՝  հնարավորինս շուտ կյանքի կոչելով նախագիծը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով