Daily Archives: 24.08.2018

Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։ Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն,… Կարդալ ավելին »

Վիզաների ազատականացման հարցում առաջընթաց կլինի և Գերմանիան կաջակցի այդ հարցում. Մերկել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խոսքով Անգելա Մերկելի այցը կարելի է պատմական որակել. «Այն էլ այն ժամանակ, երբ Հայաստանում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում»,- ասում է վարչապետը: Վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի, հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ հարցեր. «Ուրախ եմ, որ մեր տեսակետները համընկնում են, համատեղ գործողությունների օրակարգ կունենանք, որոնք կներառեն տարբեր ոլորտներ»: Անգելա Մերկելի խոսքով իրենք… Կարդալ ավելին »

Թուրքիայում մեծ դժգոհություն է առաջացրել Թրամփի նոր ռազմական նշանակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար նշանակել գեներալ –լեյտենանտ Քենեթ Ֆ․ ՄաքՔենզիին։ Թուրքական մամուլը Թրամփի այս առաջարկը գնահատել է որպես նոր հակաթուրքական քայլ՝ առանց այդ էլ լիովին սառեցման եզրին գտնվող թուրք-ամերիկյան հարաբերությունների ֆոնին։ Բանն այն է, որ ընդամենը ամիսներ առաջ, երբ Էրդողանը Սիրիայում իրականացնում էր «Եփրատի վահան», իսկ այնուհետև նաև՝… Կարդալ ավելին »

Իրանը ևս հրավիրվել է մասնակցել Ժնևի սիրիական նիստին

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային հրավիրել է մասնակցել Ժնևում կայանալիք Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի նիստին: Sputnik գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ Ստեֆան Դի Միստուրան ասել է .«Սեպտեմբերին կայանալիք նիստի նպատակը Սիրիայի սահմանադրական օրինագծի մշակումը սկսելուն ուղղված բանակցութունն է»: Ըստ դիվանագիտական աղբյուրների, նիստը գումարվելու է սեպտեմբերի 11-ին և 12-ին:… Կարդալ ավելին »

Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են. Լավրով

Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովը կառուցողական է համարել երկու երկրի համագործակցությունները: Լավրովն ասել է.«Տարբեր ոլորտներում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են»: Ուրբաթ օրը ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամլո համատեղ ասուլիսում, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Երկու երկրների նախարարությունների ու տարբեր վարչությունների հարաբերությունների ընդլայնումը կողմիեր աշխատանքային օրակարգն է»: Անդրադառնալով… Կարդալ ավելին »

ԱՄՆ կառավարությունը երկու նպատակ է հետապնդում. Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ կառավարությունն Իրանի հետ միջուկային համաձայնությանը դեմ գնալու համար օգտվում է սպառնալիքի և նույնիսկ այդ կապակցությամբ իր դաշնակիցներին վախեցնելու միջոցներից: «Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության քայլերը դարձել են միջոց ՝ այդ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնելու… Կարդալ ավելին »

Մայքել Քոհենի բացահայտումները օգտագործվում են Դոնլադ Թրամփի դեմ

Կոնգրեսի միջշրջանային ընտրությունների նախօրյակին ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքել Քոհենի բացահայտումներն ավելացրել են քաղաքական ճնշումները Թրամփի դեմ: Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ, այն դեպքում, երբ դեմոկրատականները փորձում են Մայքել Քոհենի բացահայտումները օգտագործել Դոնլադ Թրամփի դեմ ու կոնգրեսում վերականգնել դեմոկրատականների իշխանությունը, հանրապետականները լռում են Թրամփի պաշտոնազրկման կամ իմպիչմենտի խնդրի վերաբերյալ: ԻսկԱՄՆ դենատի դեմոկրատական անդամ Ռիչարդ Բլումենթհալը հայտարարել է, որ… Կարդալ ավելին »

Ուկրաինայի նախագահը շարունակում է հակառուսական դիրքորոշումներով հանդես գալ

Ուկրաինայի նախագահը Թուիթերում գրել է, որ իր երկիրը պետք է վերջ դնի Ռուսաստանի հետ կապող բոլոր կապերին: ԻՌՆԱ գործակալության ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Պյոտոր Պորոշենկոն գրել է.« «Անկախություն առանց Ռուսաստանին վերադառնալու» կարգավիճակին հասնելու համար, պետք է քայլեր անել, որպեսզի Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության տակ վերադառնալու հեռանկար չունենա»: Ուկրաինան այն դեպքում է հակառուսական խիստ քաղաքականություն որդեգրում, երբ… Կարդալ ավելին »

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ… Կարդալ ավելին »

ՎիվաՍել-ՄՏՍ և Նաիրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունները հերքում են Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ առնչությունը

Տարբեր տարիներին տարածում ստացած լուրերը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամների՝ տասնյակ ձեռնարկությունների սեփականատեր լինելու կամ բաժնեմաս ունենալու մասին, վերջին օրերին հերքվում են: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտնում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) սեփականատեր կամ բաժնետեր: Ինչպես նախկինում,… Կարդալ ավելին »