Daily Archives: 24.08.2018

Եվս երեք խոշոր ընկերություն հերքում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ բիզնես կապի մասին լուրերը

«Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ո´չ նախկինում, ո´չ ներկա դրությամբ չեն եղել և այժմ էլ չեն հանդիսանում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժնետերեր»,- տարածած նամակում նշում է Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն: Նամակում նշվում է նաև, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության անցյալում և ներկա դրությամբ միակ բաժնետիրոջ մասին տեղեկություններին կարելի է ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքում: Ռոբերտ… Կարդալ ավելին »

Ներքաղաքական խմորումներ՝ Արցախում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ևս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձևավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձևավորվեց… Կարդալ ավելին »

Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում. Խաչատուրովը կարող էր կասեցնել գործընթացը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։ Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ… Կարդալ ավելին »

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան առաքված բեռի մեջ հայտնաբերել են խոշոր չափի զենք և զինամթերք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քրգործը հարուցվել է հուլիսի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերված խոշոր չափի զենք և զինամթերքի փաստով։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության պայքարի վարչությունում անհայտ անձի կողմից ստացվել է փոստային առաքանի, որոնք ուղարկվել են Երևան քաղաքի… Կարդալ ավելին »

Ոտնաթաթը կորցրած զինհաշմանդամին զրկել են թոշակից. բաց նամակ Մանե Թանդիլյանին

Զինհաշմանդամ Արման Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Մանե Թանդիլյանին. Տիկին Թանդիլյան, դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով, որպեսզի օգնեք արդարացի լուծում տալ ինձ հետ առնչվող մի խճճված հարցի։ Ես 2016թ-ի ապրիլի 2-ին Ջաբրայիլում դասակիս վիրավոր հրամանատարին օգնության շտապելիս վիրավորվել եմ և կորցրել ոտնաթաթս։ Ամեն տարի ստանում էի… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, և պարտավորեցնել որպես հետևանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: Հայցվոր կողմի… Կարդալ ավելին »

Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ և աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Մեր տեղեկություններով, սև ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն, այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։ Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մտերիմն… Կարդալ ավելին »