Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են. Լավրով

Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովը կառուցողական է համարել երկու երկրի համագործակցությունները: Լավրովն ասել է.«Տարբեր ոլորտներում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են»:

Ուրբաթ օրը ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամլո համատեղ ասուլիսում, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Երկու երկրների նախարարությունների ու տարբեր վարչությունների հարաբերությունների ընդլայնումը կողմիեր աշխատանքային օրակարգն է»:

Անդրադառնալով Սիրիայում հրադադարի պահպանումը երաշխավորող երկրներ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ղեկավարների Թեհրանում կայանալիք նիստին, Լավրովը հայտարարել է, որ նիստի առանցքը Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի իրավիճակի քննարկումն է լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պետդեպարտմենտի խոսնակը հերթական անգամ Անկարային սպառնացել է, որ ՌԴ-ից Ս-400 հրթիռային համակարգի գնելու դեպքում Վաշինգտոնի կողմից շրջափակման կենթարկվի:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով