ԱՄՆ կառավարությունը երկու նպատակ է հետապնդում. Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ կառավարությունն Իրանի հետ միջուկային համաձայնությանը դեմ գնալու համար օգտվում է սպառնալիքի և նույնիսկ այդ կապակցությամբ իր դաշնակիցներին վախեցնելու միջոցներից:

«Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության քայլերը դարձել են միջոց ՝ այդ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնելու համար»:

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«ԱՄՆ կառավարությունը երկու նպատակ է հետապնդում: Առաջինը ՝ Իրանի տնտեսությանը վնասելն է, որի զարգացմանը դեմ է ԱՄՆ-ը, իսկ երկրորդը ՝ Վաշինգտոնի քաղաքականությանը հետևող երկրների իր շուրջը հավաքելն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով