Իրանը ևս հրավիրվել է մասնակցել Ժնևի սիրիական նիստին

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային հրավիրել է մասնակցել Ժնևում կայանալիք Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի նիստին:

Sputnik գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ Ստեֆան Դի Միստուրան ասել է .«Սեպտեմբերին կայանալիք նիստի նպատակը Սիրիայի սահմանադրական օրինագծի մշակումը սկսելուն ուղղված բանակցութունն է»:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, նիստը գումարվելու է սեպտեմբերի 11-ին և 12-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դի Միստուրան նաև հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբին Ժնևում հանդիպումներ է ունենալու ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ , որտեղ քննարկվելու են Սիրիայի սահմանդրական հանձնաժողովի հետ կապված հարցեր:

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արդյունավետ է բնութագրել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման և նրա գործունեության մասին հիշյալ երեք երկրների նախկին բանակցությունները:

Դի Միստուրայի հայտարարությամբ, Սիրիայի կառավարությունը հայտնել է սահմանադրական հանձնաժողովի նիստին մասնակցող իր ներկայացուցիչների անունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով