Daily Archives: 21.08.2018

Պարոն Փաշինյան, կա քարեր նետելու ժամանակը, և կա քարեր հավաքելու ժամանակը․ Շարմազանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺփոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ – Պարոն Շարմազանով, տեսակետ կա, որ  ՀՀԿ-ն սկսում է իր գրոհը, և երեկ Ձեր, Արմեն Աշոտյանի և Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները  Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ հենց դրա վկայությունն են։ ՀՀԿ-ն արդեն բաց տեքստո՞վ է սկսում գրոհը։ – Նախ՝ ՀՀԿ-ն ոչ գրոհում է և ոչ էլ հակագրոհում է, գրոհում և հակագրոհում են ապաքաղաքական տարրերը։ ՀՀԿ-ն… Կարդալ ավելին »

Փաստաբանների պալատն առաջարկում է հայհոյողներին քրեական պատասխանատվության ենթարկել

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ներկայացվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը: Իսկ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է հավանություն տալ այդ նախագծերին ու դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին: Այսպես, ՓՊ-ն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով քրեականացնել հայհոյանքը՝ խոսքի,… Կարդալ ավելին »

Ռեֆորմիստների կուսակցության նախագահը կհանդիպի լրագրողների հետ

Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Օգոստոսի 23-ին պատրաստվում եմ հանդիպել լրագրողների հետ և ներկայացնել մեր տեսակետները ներքաղաքական իրավիճակի,առաջիկա ընտրությունների և սեպտեմբերի 15-ին սպասվող կուսակցության 2-րդ համագումարի մասին,որտեղ կընտրվի նախագահ և խորհուրդ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շանթ Հարությունյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց։ Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։ Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին հարցմանը նախարարությունների կեսը չի պատասխանել. «Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի»

ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։ Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի։ Ավելին, նախարարություններից մեկն այս տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք եւ մերժել տրամադրումը։ Մյուսը լրացուցիչ ժամանակ է խնդրել կողմնորոշվելու համար։ Փաստացի, ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված… Կարդալ ավելին »

Կալանավորը ռետինե մահակներով ծեծի է ենթարկվել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից. Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի դիմումն արդարադատության նախարարին

Տիգրան Արայիկի Եղիազարյանի պաշտպան  Լիպարիտ Սիմոնյանը դիմում է հղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Զեյնալյան, Հանդիսանում եմ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների  քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Ղարիբյանի վարույթում գտնվող թիվ 17867517 քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ <Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանքի տակ պահվող, Տիգրան Արայիկի Եղիազարյանի պաշտպանը:… Կարդալ ավելին »

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Կաթողիկոսի ծննդյան օրը

Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները և միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցող տարբեր թեմերի քահանաներն այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու ծննդյան տարեդարձի բերկրալի առիթով: Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից իրենց շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն… Կարդալ ավելին »

Թրամփը ժամանակավորապես դադարեցրեց F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ունեցող նախագծով, Պենտագոնին  առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը։ Նախատեսվում է, որ այդ զեկույցում կնշվի, թե Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռիային ՀՕՊ համակարգերի գնումն ինչպես կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Դրանից… Կարդալ ավելին »

Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) և «Դողուշ» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը: Թանգարանի  բացման արարողությանը մասնակցել են արվեստով հետաքրքրված բազմաթիվ մարդիկ: Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում տեղակայված թանգարանի առաջին այցելուների դատին են հանձնվել «Սուլող մարդը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են… Կարդալ ավելին »

Թուրքիայում հայկական թեմատիկայով ֆիլմ է նկարահանվել

«Կիսատ մնացած» անվամբ ֆիլմը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին, ինչպես նաև անդրադառնում 1915-ի ողբերգական դեպքերին (Հայոց ցեղասպանությանը՝ խմբ.): Գլխավոր դերերում հանդես են եկել  Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն: ermenihaber.am