Daily Archives: 21.08.2018

Իրանի նախագահը հայտարարել է Թուրքիայի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին: Ռոհանին նման միտք է հայտնել մայրաքաղաք Թեհրանում իրանական արտադրության «Kevser» կործանիչի շնորհանդեսին ունեցած ելույթի ժամանակ: Իսլամական հանրապետության նախագահը հայտնել է, որ իրենք ցանկանում են ավելի քիչ ծախսերով ավելի արդյունավետ զենքեր արտադրել՝ հավաստիացնելով, որ Իրանն այդ ուղղությամբ… Կարդալ ավելին »

Պոլսահայ երաժիշտ Հայկո Ջեփքինը համերգային հրապարակ կիջնի պարաշյուտով

Հայտնի պոլսահայ երաժիշտ Հայկո Ջեփքինը Թուրքիայում կազմակերպված երաժշտական փառատոնին մասնակցելու համար համերգային հրապարակ կժամանի պարաշյուտով։ Ջեփքինը ելույթ կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Արտամետ (Էդրեմիթ) քաղաքում կայանալիք Զեյթինլիի ռոք փառատոնի ժամանակ։ Սեպտեմբերի 2-ին նախատեսված ելույթից առաջ Ջեփքինը կցատկի ինքնաթիռից և վայրէջք կկատարի հենց համերգային հրապարակում։ Երգչի խոսքով՝ համերգային հրապարակում պարաշյուտով վայրէջք կատարելու ծրագիրը… Կարդալ ավելին »

Թուրք վերլուծաբան. «Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջու՞մ, հեղափոխությու՞ն, թե հակահեղափոխությու՞ն»

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: «Հայաստանում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ՝ շատ արագ տեմպերով»,- գրում է թուրքական թերթը՝ նախ համառոտ նկարագրելով հեղափոխությունից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը (սահմանադրական փոփոխություներ, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելը և այլն): Հեղափոխության ընթացքի մասին շարադրված որոշ տեղեկություններից հետո… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը կդիմի՞ ՀՀԿ-ի օգնությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ եւ 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի:… Կարդալ ավելին »

Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին մասնակցել է Սերժ Սարգսյանը՝ Վաչոյի ուղեկցությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը սովետական շրջանի հայտնի կոմունիստական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակն էին նշում։ Նա սովետական դարաշրջանի ամենահետաքրքիր գործիչներից էր, որի մասին բազում ուշագրավ հուշեր են պատմում նրա ժամանակակիցները։ Նա մահացել է 2007 թվականին՝ 88 տարեկան հասակում, եւ թաղված է Երեւանի կենտրոնական գերեզմանատանը։ Շաբաթ օրը մերձավորները նախ այցելել են նրա գերեզմանին, ապա… Կարդալ ավելին »

Պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջին շրջանում իր ունեցվածքը գրանցում է որդու անունով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) ԱԱԾ վերջին բացահայտումներից հետո որոշել է իր անունով գրանցված ունեցվածքը փոխել որդու` Պարույր Հակոբյանի անունով: «ՀԺ»-ին հաջողվել է կապ հաստատել Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդու` Պարշույր Հակոբյանի հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ ձեր… Կարդալ ավելին »

5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 117 հազար դոլար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Էլոյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք` երկու բնակարան, մեկ առանձնատուն, ավտոտնակ եւ հողամաս: Նրան են պատկանում նաեւ երկու ավտոմեքենաները` «LEXUS IS 200» եւ «INFINITI QX 60» մակնիշների: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա`… Կարդալ ավելին »

«Տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա… չեմ կարող լռել»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ Կներեք, անկեղծանամ․ հոգնածության պատճառով, որոշել էի որոշակի ժամանակ ֆեյսբուքադուլ և հարցազրույցադուլ անել։ Սակայն այսօր ՀԺ-ում տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա։ Հավանաբար, Մանվել Գրիգորյանին դեռևս 90-ական թվականներից ամենաշատ քննադատողներից եմ եղել։ Սակայն, ազատազրկվածին, առանց իր համաձայնության, գաղտագողի լուսանկարել և հրապարակել, բացարձակապես անընդունելի է,… Կարդալ ավելին »

100 օրվա ընթացքում ձերբակալվել են երևի թե գանձագողերի չնչին տոկոսը, և կրեն համապատասխան պատիժ ՀՀ օրենքների ողջ խստությամբ

Վահան Բաբայանը ֆեյսբուկի իր էջում գրում է.՝ Ներքաղաքական վերջին զարգացումները այսօր մեծ ուշադրության կենտրոնում են: Ուր՞ են նախկին կոռուպցիոներները: Մի բան ակնհայտ է բոլորս պետք է աջակցենք վարչապետ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում և Հայաստան վերադարձնենք գողացված գումարները: Մարդիկ ովքեր զբաղեցրել են պետական պաշտոններ և դիզել մեծ հարստություն պետք է ժողովրդին բացատրեն, որտեղից նրանց այդ կարողությունը,… Կարդալ ավելին »