Monthly Archives: Հուլիսի 2018

«Կռիշ» Ներսիկ Նազարյանը խլել է բիզնեսը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը, ևս օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը։ Իսկ բիզնեսը խլողը եղել է Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը։ 2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ… Կարդալ ավելին »

Կհաջողվի՞ արդյոք խուսափել գազի թանկացումից. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» -ը գրում է. Չնայած Ռուսաստանի հետ գազային պայմանագրի գործողությանը հինգ ամիս ժամանակ կա, այնուհանդերձ արդեն արծարծվում է գազի ներմուծման թանկացման հավանականության խնդիրը։ Այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց քննարկումները հավանաբար արդեն սկսվել են։ Որ հաջորդ տարի Ռուսաստանը մտադրություն չունի շարունակել արտոնյալ պայմաններով գազ մատակարարել Հայաստանին, հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Ռուսաստան կատարած առաջին… Կարդալ ավելին »

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ. «Առավոտ»

«Առավոտի» տեղեկություններով` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջին տեղը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ` զրպարտության և գործարար համբավի վերականգնման հիմքով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել էր տեսանյութ, որում, ըստ տեսանյութի հեղինակների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցը սնունդ է մատակարարում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող… Կարդալ ավելին »

Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Մանուկյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկական հողամաս, ավտոտնակ և հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրանն են նաև «TOYOTA CAMRY 2.4» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ… Կարդալ ավելին »

Ո՞րն է ԲՀԿ-ի հետ կոմպրոմիսի գնալու Նիկոլ Փաշինյանի պայմանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել, թե ով է առաջնորդելու Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ որոշված է: ԲՀԿ-ական ակտիվն ուղղակիորեն բոյկոտել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությունը և պնդել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրեն ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը որտե՞ղ է անցկացնելու արձակուրդը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաև` ասացին։ Ի դեպ, Հայաստանում վերջին շրջանում հաստատված խիստ անհասկանալի, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ՝… Կարդալ ավելին »

Առողջապահության նախարարի պահվածքն ավելի է անլրջացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սեւանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: Ընդամենը մի… Կարդալ ավելին »

Նոր զարգացումներ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին Սաշիկ Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի աղմկահարույց քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ գործը առաջիկայում չի բացառվում,որ ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով անցնող անձանցից մեկը ուշագրավ ցուցմունք է տվել իրավապահներին: Եվ իրավապահները սկսել են իրենց հարցաքննությունների շարքը, մասնավորապես ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննության են կանչել գործով… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն շփվում միմյանց հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջերս սառել են, եւ նրանք տեւական ժամանակ է՝ չեն շփվում միմյանց հետ: Սա այն բանից հետո, երբ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Հիմա, չնայած ԲՀԿ-ական պատգամավորները նշում են,… Կարդալ ավելին »

Հուլիսի 31-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված, բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ: Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր… Կարդալ ավելին »