Ո՞րն է ԲՀԿ-ի հետ կոմպրոմիսի գնալու Նիկոլ Փաշինյանի պայմանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել, թե ով է առաջնորդելու Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ որոշված է:

ԲՀԿ-ական ակտիվն ուղղակիորեն բոյկոտել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությունը և պնդել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրեն ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

Ֆրանսախոս Ն. Զոհրաբյանի ընտրությունը հավանական է դառնում նաև հոկտեմբերին Երևանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ֆոնին, ինչը թերևս կարող է դառնալ այն կոմպրոմիսը, որին կգնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան նոր սիրավեպ չպետք է սկսվի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով