«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ. «Առավոտ»

«Առավոտի» տեղեկություններով` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջին տեղը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ` զրպարտության և գործարար համբավի վերականգնման հիմքով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել էր տեսանյութ, որում, ըստ տեսանյութի հեղինակների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցը սնունդ է մատակարարում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներին։ Տեսանյութի տարածման հաջորդ օրը ԶՊՄԿ-ն պարզաբանում էր տարածել՝ որակելով «Լիդիանի» հայտարարությունը իբրև բացարձակ ապատեղեկատվություն։

«Առավոտ»օրաթերթ 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով