Monthly Archives: Հուլիսի 2018

Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակն ու իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև՝ նախիջևանյան հատվածում: Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների… Կարդալ ավելին »

Հրամանատարական հավաքներ 5-րդ զորամիավորումում

Հուլիսի 23-ից 27-ը 5-րդ զորամիավորումում անցկացվեցին ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ: Հրամանատարական հավաքների նպատակը սպաների մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն էր, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում որոշումների ընդունման ինքնուրույնությունը զարգացնելը, ղեկավարման և մարտական պատրաստության լավագույն փորձի տարածումը: Հավաքների ավարտին առավել աչքի ընկած սպաները խրախուսվեցին:

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը տնային կալանքը կարող էր լինել». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, նախկին ԱԺ պատգամավոր, Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ռ. Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ՚, 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չե՞ն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։ Պետք է պարզել,… Կարդալ ավելին »

Հերիք է բաժանվենք հանրապետականի ու նիկոլականի` հայրենիքը բոլորինս է. Շարմազանով

Վերջին զարգացումները և Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունն ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում: Նույնը վերաբերում է նաև ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ «Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախևառաջ մեր պետական շահը սպասարկելու առաջնահերթությունից ելնելով: Այսօր,… Կարդալ ավելին »

Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան քննարկել են երկու երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Իտալիայի նախագահի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իտալական հարաբերությունների նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված է ասել, նոր Հայաստանում: Մենք այսօր իրականացնում ենք կարևոր, պատմական… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի վաղը, 168.am-ին տեղեկացրեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը։ «Բողոքի ներկայացումը մի օրով հետաձգվել է տեխնիկական պատճառներով»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվում է վաղը կեսօրին մոտ ներկայացնել հետո։ Ա.Օրբելյանը հրաժարվեց նշել վերաքննիչ բողոքի հիմքերը. «Այս պահին բովանդակային ոչինչ չեմ կարող ասել»։ Պաշտպանը նշեց, որ Ռ.Քոչարյանի… Կարդալ ավելին »

Կոչ եմ անում զերծ մնալ անձնական վիրվորանքներ հասցնելու պրակտիկայից. Վահան Բաբայան

Կոչ եմ անում և՛մեր կողմնակիցներին և՛մեր կարծիքները չկիսողներին զերծ մնալ համացանցում միմյանց անձնական վիրավորանքներ հասցնելու պրակտիկայից,քաղաքական տեսակետների տարբերություններ ունենալը չի նշանակում ,որ մարդիկ պետք է անպայման իրար վիրավորեն։ Սա նոր Հայաստան է,որտեղ յուրաքանչյուրը իրավունք ունի ունենալ իր ընտրությունը։

Կառավարությանը խնդրում են արագացնել կենդանիների պաշտպանության օրենքի նախագծի ընդունումը

«Դինգո» կենդանապաշտպան կազմակերպությունը հայտարարություն և տեսանյութ է տարածել. «Օրեր առաջ ահազանգ ստացանք այն մասին, որ Մարտունիում առանց պետ համարանիշների մեքենայով մի անհայտ անձ քարշ էր տալիս երկու շուն: Մեզ հաջողվեց պարզել այդ մարդու ինքնությունը: Նա Ճամբարակի Այգուտ գյուղի բնակիչ Դավիթ Լազարյանն էր: Այսօր գնացինք Ճամբարակ, գտանք նրան: Նման բան իհարկե չէին սպասում, քանի որ Հայաստանում… Կարդալ ավելին »

Իրավական վեճեր Քոչարյանի շուրջ. «Հրապարակ»

«Հրապարակ» -ը գրում է. «Մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու հարցում շտապողականություն չկա,- գտնում է ՀԱԿ իրավական հարցերով խորհրդատու Արմեն Խաչատրյանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Մարտի մեկի եւ քաղբանտարկյալների խնդիրներով,- 10 տարին արդեն բավարար ժամանակ էր, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր եւ կալանավորման որոշում կայացվեր։ Բացակայել է քաղաքական կամքը, բայց այսօր նոր կառավարությունը հստակ եւ սկզբունքային… Կարդալ ավելին »