Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի վաղը, 168.am-ին տեղեկացրեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Բողոքի ներկայացումը մի օրով հետաձգվել է տեխնիկական պատճառներով»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվում է վաղը կեսօրին մոտ ներկայացնել հետո։

Ա.Օրբելյանը հրաժարվեց նշել վերաքննիչ բողոքի հիմքերը. «Այս պահին բովանդակային ոչինչ չեմ կարող ասել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանը նշեց, որ Ռ.Քոչարյանի պահման պայմանները բավարար են, ինքնազգացողությունը նորմալ է, տրամադրությունը նույնպես նորմալ է, անգամ սկսել է մարզվել։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը 4 օր առաջ որոշում կայացրեց Քոչարյանին 2 ամսով կալանավորելու մասին: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ-ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով