Daily Archives: 20.07.2018

 Չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որն արդեն ձեր ստեղծած «Նոր Հայաստանը» վերջնականապես վերածում է զոմբիների երկրի

Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է                                                                           Չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որն արդեն ձեր ստեղծած «Նոր Հայաստանը» վերջնականապես… Կարդալ ավելին »

Պատմության այս օրը

Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է  հուլիսի 20ին 1928թ Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում) – փետրվարի 23, 1975, Երևան), հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։ Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ… Կարդալ ավելին »

Գործող իշխանությունների հետ իմ հեռակա բանավեճերը դառնում են ավանդույթ. Արմեն Աշոտյան

Հայաստանի արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործող իշխանությունների հետ իմ հեռակա բանավեճերը ավանդույթ են դառնում: Իհարկե, աշնանային նստաշրջանում ասելիքի մեծ մասը կտեղափոխվի ԱԺ նիստերի դահլիճ: Իսկ այսօր անդրադառնամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած որոշ տեսակետներին: 1. Արցախ Ակնհայտ է դառնում, որ վարչապետը հետևողականորեն մեղմում է Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումները բանակցային… Կարդալ ավելին »

Դարձյալ նշեմ, որ Արշակ Հակոբյանը որևէ առնչություն չունի թմրանյութերի բիզնեսի հետ և փախուստի չի դիմել Հայաստանից

Մամուլում դարձյալ սկսել է շրջանառվել Արշակ Հակոբյանի անունը՝ կապելով այն Հայաստանում թմրանյութերի բիզնեսի հետ: Լիազորված եմ Արշակ Հակոբյանի անունից հայտնելու, որ այդ խայտառակ արշավը չդադարեցնելու դեպքում, ստիպված է լինելու դիմել դատարան՝ պատվի և արժանապատվության պաշտպանության հայցերով: Հույսով եմ, որ մարդուն զրպարտելու, օրվա էյֆորիկ և անիմաստ տրամադրություններին տուրք տալու անհասկանալի և ոչ ողջամիտ գործելաոճը չպետք է… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի որդու բաջանաղը՝ ՊԵԿ-ում վարչության պետ. նա օրերս էր հեռացվել պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում հրավիրում է հարցաքննության՝ որպես վկա, նրա որդու քենակալը (բաջանաղը՝ Վլադիմիր Բադալյանի երկրորդ փեսան)՝ Արմեն Միրզոյանը, նշանակվում է ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ: Արմեն Միրզոյանը Երեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Միրզոյանի որդին է։ Այս փաստը, իհարկե այնքան էլ արտառոց չէր լինի, եթե նշանակումից ընդամենը… Կարդալ ավելին »

Սուրիկ Խաչատրյանը տղաների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը: ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատեց, որ… Կարդալ ավելին »

Կառավարությունը տպագիր մամուլի հաշվին որոշել է կրճատել ծախսերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից: «Թերթերի բաժանորդագրումներից հրաժարվելը կատարավել է աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Հաշվի առնելով հանգամանքը, որ… Կարդալ ավելին »

Կոտայքի մարզպետը գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի եւ խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն: Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշատ, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն… Կարդալ ավելին »

Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մ.Ավետիսյան 1-ին փ. 51 շենքը և 13գ-68բ սեփական տները; 2-րդ փ. 15, 15Ա, 17 , 17Ա շենքերը և 28-46 սեփական տները, Դրոյի փ. 15, 19 շենքերը և հարակից ոչ… Կարդալ ավելին »