Դարձյալ նշեմ, որ Արշակ Հակոբյանը որևէ առնչություն չունի թմրանյութերի բիզնեսի հետ և փախուստի չի դիմել Հայաստանից

Մամուլում դարձյալ սկսել է շրջանառվել Արշակ Հակոբյանի անունը՝ կապելով այն Հայաստանում թմրանյութերի բիզնեսի հետ: Լիազորված եմ Արշակ Հակոբյանի անունից հայտնելու, որ այդ խայտառակ արշավը չդադարեցնելու դեպքում, ստիպված է լինելու դիմել դատարան՝ պատվի և արժանապատվության պաշտպանության հայցերով: Հույսով եմ, որ մարդուն զրպարտելու, օրվա էյֆորիկ և անիմաստ տրամադրություններին տուրք տալու անհասկանալի և ոչ ողջամիտ գործելաոճը չպետք է դառնա կանոն: Կոչ եմ անում լրատվամիջոցներին տարածել միայն ստուգված և հիմնավոր տեղեկություններ: Դարձյալ նշեմ, որ Արշակ Հակոբյանը որևէ առնչություն չունի թմրանյութերի բիզնեսի հետ և փախուստի չի դիմել Հայաստանից:                                                                                                                                                                                                                                                     Փաստաբան՝   Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով