Daily Archives: 20.07.2018

Արա Մինասյանը համաձայն չէ, որ հիվանդանոցում կատարվող ստուգումների պատճառը Սարգսյանի հետ իր խնամիական կապն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ չի բացառել, որ աշխատանքից կազատի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է: Նախարարը հայտարարել է, թե նախարարությունը շարունակում է ստուգումները այդ ԲԿ-ում, հայտնաբերել է չարաշահումներ: Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում… Կարդալ ավելին »

Ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 5 միլիոն դրամով «LEXUS» է գնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան՝ փոխարենը գնելով ավելի թանկարժեքը, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից: Սարգսյանը 750 հազար դրամով վաճառել է «MERCEDES–BENZ 320 E» մակնիշի մեքենան ու 5 միլիոն դրամով գնել «LEXUS… Կարդալ ավելին »

«Արարատցեմենտ» ընկերությունը կանգնած է փակման վտանգի առաջ. Հայաստան մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները մտահոգված են. նրանց խոսքերով` ցեմենտի արտադրությամբ զբաղվող գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ: Պատճառն այն է, որ Հայաստան մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվել: Աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ արդյունքում տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը: Ներկրվածը ներքին շուկայում վաճառվում է բարձր գնով, իսկ տեղական արտադրության… Կարդալ ավելին »

Իշխանությունները խնդրի առաջ են. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին 50 նախագահ կայցելի Հայաստան, հյուրանոցներում նախագահական համարներ չկան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 անդամ)։ Երեւանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլինի ավելի քան 600 լրագրող։ Նախատեսված է մոտ… Կարդալ ավելին »

Հայի հետֆեյսբուքյան խելքը. «168.am»

Լուրը սրսուռ վերնագիր ուներ` «Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում»: Մի՛ շտապեք չարախնդալ, որ Վարդենիսում էլ բուհ կա: Որովհետև լուրի բովանդակությունն ավելի ահասարսուռ է: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն բուհը «Հարկային մարմիններին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունքում, նախնական հաշվարկով, 2015-2017 հարկային տարիների ընթացքում շահութահարկի մասով պետությանը պատճառել է շուրջ 6 մլն 230 հազար դրամի վնաս»: Պարզ հաշվապահությունը հուշում… Կարդալ ավելին »

Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել. Ա. Աշոտյան

Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը: Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր: Անհասկանալի էր, թե… Կարդալ ավելին »