Սուրիկ Խաչատրյանը տղաների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը:

ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատեց, որ Խաչատրյանը տղաների հետ արտերկրում է: Հարցին՝ ի՞նչ նպատակով, պատասխանեց, որ առողջական խնդիրներ ունի` ստուգման նպատակով է գնացել:

Թե իրականում ի՞նչ ստուգման է գնացել Խաչատրյանը արդեն մեկ ամսից ավելի է, ու այն էլ տղաների հետ, հայտնի չէ: Տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանը պարզապես շտապել է լքել Հայաստանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար, քանի որ ճաղերի հետեւում հայտնվելու լուրջ մտավախություններ ունի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով