Գ. Մանուկյանի ներկայացուցիչ Վ. Սեդրակյանը 01.02.2017թ.-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «4news.am» լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանին վիրավորանքի, զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի 07.02.2017թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է քննության:
01.03.2017թ.-ին հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցադիմումի լրացում և խնդրել «4news.am» լրատվակայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար և 1.000.000 ՀՀ դրամ վիրավորանքի համար նյութական փոխհատուցում:
Դատարանը լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում կայացրել է արդար դատական ակտ՝ վճռելով
1.Գ.Մանուկյանի ներկայացուցիչ Վ. Սեդրակյանի հայցն ընդդեմ «4news.am» լրատվակայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանի զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու 2.000.000 ՀՀ դրամ զրպարտության համար և 1.000.000 ՀՀ դրամ վիրավորանքի համար նյութական փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, մերժել:
2. Գ.Մանուկյանից հօգուտ «4news.am» լրատվակայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:
3. Գ.Մանուկյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 120.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին «4news.am» կայքը անդրադարձել էր ադրբեջանական լրատվակայքերից մեկում տեղ գտած հոդվածին: