Դատարանը մերժեց Գ. Մանուկյանի հայցը ընդդեմ 4news.am կայքի

Գ. Մանուկյանի ներկայացուցիչ Վ. Սեդրակյանը 01.02.2017թ.-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «4news.am» լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանին վիրավորանքի, զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Դատարանի 07.02.2017թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է քննության:

01.03.2017թ.-ին հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցադիմումի լրացում և խնդրել «4news.am» լրատվակայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար և 1.000.000 ՀՀ դրամ վիրավորանքի համար նյութական փոխհատուցում:

Դատարանը լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում կայացրել է արդար դատական ակտ՝ վճռելով

1.Գ.Մանուկյանի ներկայացուցիչ Վ. Սեդրակյանի հայցն ընդդեմ «4news.am» լրատվակայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանի զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու 2.000.000 ՀՀ դրամ  զրպարտության համար և 1.000.000 ՀՀ դրամ վիրավորանքի համար նյութական փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, մերժել:

2. Գ.Մանուկյանից հօգուտ  «4news.am» լրատվակայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

3. Գ.Մանուկյանից  ՀՀ պետական բյուջե բռնագանձել 120.000 ՀՀ  դրամ պետական տուրքի գումար:

Հիշեցնենք, որ 2017թ.-ին «4news.am» կայքը անդրադարձել էր ադրբեջանական լրատվակայքերից մեկում տեղ գտած  հոդվածին: 

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով