Lady Comedy նոր նախագիծ, որն առաջինն է իր տեսակի մեջ

Lady Comedy նոր նախագիծը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում: Առաջին բեմադրությունը կկայանա Հունիսի 20-ին, ժամը 18:00-ին, club 12-ում: Նախագծի հեղինակն է Լիանա Վարդանյանը:

-Լիանա, ի՞նչ կազմով եք հանդես գալիս:

– Հինգ տաղանդավոր դերասանուհիներ՝ Էմմա Շաբոյան, Հայարփի Զուռնաչյան, Լիլիթ Բադանյան, Լիանա Վարդանյան, Թամարա Գևորգյան: Եվ մի համարձակ, ՀԱՄԲԵՐԱՏԱՐ, պատասխանատու, տաղանդավոր դերասան Արսեն Ալբարյան: Նախագծի հեղինակը ես եմ, ինձ հետ հավասար աշխատում են ևս երկու համբերատար և հոգատար, իրենց գործը լավ իմացող մարդիկ՝ Ազատ Կարապետյանն ու Տիգրան Ավետիսյանը: Մեր թիմում ոչ պակաս տաղանդավոր և համբերատար տղամարդանցից է սցենարստը ՝ Խաչատուր Առաքելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Լիանա, ի՞նչ է տեսնելու հանդիսատեսը հունիսի 20-ին: Ինչի՞ մասին է Lady Comedy նախագիծը:

– Առաջին հերթին տեսնելու են տաղանդավոր դերասանների, ովքեր իսկապես կարողանում են կատակել: Կոմեդիան ինձ համար ամենասիրելի և ամենաբարդ ժանրն է: Կանանց կազմով ենք, որովհետև կարծում եմ ժամանակն է թարմացնել և դեմքերը, և առկա հումորի տեսակը, և ցույց տալ հանրությանը այն դեմքերին, ովքեր կարողանում են առանց տեքստի հանդիսատեսի աչքի առաջ և հանդիսատեսի անմիջական մասնակությամբ իմպրովիզ անել և իհարկե դա անել ծիծաղելի և պրոֆեսիոնալ:

Եթե կան այդ մադիկ, ի՞նչու պիտի նրանց մասին չիմնան: Իսկապես ժամանակն է Հայաստանում ունենալ նման նախագիծ: Նախագիծը փոքրինչ լայնածավալ է, բաղկացած է երկու մասից մի երեկոյի ընթաքում առաջին հատվածում լինելու են մանրապատումներ, վիդեո մանրապատումներ, stand up ելույթներ, երաժշտական երգ-պարային համարներ, և երկրորդ հատվածը հիմնված է բացարձակ իմպրովիզի վրա, հանդիսատեսի հետ ինտերակտիվ զրույցների արդյունքում ստեղծվելու են իրավիճակներ, որոնց տակից դերասանները փորձելու են դուրս գալ: Էքսպերեմենտալ է, վտանգավոր, բայց հենց հանդիսատեսի ներգրավվածությամբ է պայմանավորված արվեստի և ժողովրդի կապը: Այնպես, որ հանդիսատեսին սպասվում է իսկապես անմոռանալի երեկո, համենայնդեպս մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Իսկ այն աշխատանքը, որն արվում է բացարձակ անմնացորդ և մեծ հավատով, չի կարող կորչել և չգնահատվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ձեզ մաղթում ենք հաջողություն ձեր նախաձեռնությունում:

– Շնորհակալ եմ, սիրով հրավիրում եմ բոլորին club 12, հունիսի 20-ին, ժամը 18:00-ին կտրվելու աշխարհից և մի քիչ հովորով վերապրել մեզ ծանոթ և անծանոթ իրավիճակներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով