Վաշինգտոնի առաջին թեթև ապտակը Փաշինյանին ու երիտասարդ ԱԽՔ-ին. Hayeli.am

Օրեր առաջ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացնող ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում ասել էր հետևյալը. «Միջազգային լարվածության օջախ է շարունակում մնալ նաև Մերձավոր Արևելքը:

Մասնավորապես, դա վերաբերվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակին: Այդ համատեքստում և այդ կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել մեր աջակցությունը Ռուսաստանի Դաշնության գործողություններին, որի հետևողական ջանքերի շնորհիվ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին անդառնալի վնաս է հասցվել և նրանք, ըստ էության,զրկված են իրենց կողմից վերահսկվող տարածքներից: Մենք նաև բարձր ենք գնահատում ռուսական և ղազախական կողմերի նախաձեռնությունները և գործողությունները Աստանայի ձևաչափով սիրիական խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Համոզված ենք, որ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները թույլ տվեցին նվազեցնել զինված հակամարտության լարվածությունը և խթանել քաղաքական կարգավորումը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերոնշյալ հայտարարությունը, կարելի է ասել, լակմուսի թուղթ է դարձել, այն առումով, որ Վաշինգտոնը՝ մեր երկրում իր դեսպանատան միջոցով կոնկրետ հակադարձել է մեր երկրի երիտասարդ ԱԽՔ-ին:

ԱՄՆ կառավարությունը համաձայն չէ, որ ՌԴ-ն Սիրիայում լարվածությունը մեղմելու հարցում օգտակար դերակատարում է ունեցել: Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են Analitik.am-ին՝ ի պատասխան հարցմանը, որում խնդրել են հայտնել ԱՄՆ կառավարության դիրքորոշումը Սիրիայի հարցում ՀՀ ԱԱԽ քարտուղարի դիրքորոշման վերաբերյալ, ինչպես նաև հարց են ուղղել, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վերոնշյալ դիրքորոշումը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ընթացքի վրա:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ուշագրավ պատասխան է ուղարկել կայքին, որում մասնավորապես ասվում է հետևյալը. «Որպես ինքնիշխան երկիր՝ Հայաստանն ազատ է իր իսկ քաղաքական դիրքորոշումների ու կարծիքների ձևավորման մեջ: Մենք, թերևս, չհամաձայնենք, որ Ռուսաստանը Սիրիայում լարվածությունը մեղմելու հարցում օգտակար դերակատարում է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ Սիրիայի ճգնաժամը չունի ռազմական լուծում և եռանդագին աշխատել ենք լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք, Ասադի ռեժիմը՝ Ռուսաստանի և Իրանի օժանդակությամբ, շարունակում է ձգձգել հակամարտությունը՝ անտեսելով լարվածությունը թուլացնելուն միտված իրենց իսկ համաձայնագրերը և հրաժարվելով Ժնևյան գործընթացից: Մենք շարունակում ենք մեր ուշադրությունը բևեռել Ժնևյան գործընթացին և այդ բանակցություններում բովանդակային առաջընթաց ունենալուն: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում Ասադի ռեժիմին բերել դեպի Ժնևյան բանակցություններ:

Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ռուսաստանը պարտավորված է օգտագործել իր դիվանագիտական ու ռազմական առավելություններն Ասադի ռեժիմի նկատմամբ՝ վերջ դնելու հարձակումներին և ստիպելու դադարեցնել հետագա ռազմական նախահարձակ գործողությունները:

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն գործողություններին, որոնցով Ասադը պատասխանատվություն կկրեր քիմիական զենքի օգտագործման համար և, թերևս, 11 անգամ այս հակամարտության ընթացքում հնարավոր կլիներ խուսափել անմեղ մարդկային զոհերից: Այս արգելանքներից վեցը վերաբերում են քիմիական զենքի օգտագործմանը, իսկ մյուսները՝ մարդասիրական մուտքի և օգնության ապահովմանը և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների դադարեցմանը:

Ռուսաստանը պետք է ապահովի իր ինքնակամ հռչակած պարտավորությունների կատարումը ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևի և հարավարևմտյան հրադադարի համաձայն, ինչն արտացոլված է նախագահներ Թրամփի և Պուտինի Դա Նանգի համատեղ հայտարարության մեջ»:

Իհարկե, պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես նաև Մոսկվան ունեն իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում, դրանք բոլորին հայտնի են, ինչպես նաև պարզ է, որ դրանք հակադիր դիրքորոշումներ են:
Սակայն Հայաստանի երիտասարդ ԱԽՔ-ին «տեղը դնելու» միջոցով, Վաշինգտոնն այսպիսով պաշտոնական Երևանին առաջին անգամ հասկացրել է, որ հարկ եղած դեպքում երիտասարդ իշխանավորներին հիշեցնելու է պարզ ճշմարտություններ, որոնք Վաշինգտոնի համար աներկբա են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով