Հունիս 12. 2018, Razm.info: Գնդապետ Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում։ Նախկինում նա եղել է նաև հետախուզության վարչության պետ:
Նշենք, որ մայիսի 9֊ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ ապրիլի 23-ին ցույցերին մանսակցած խաղաղապահ բրիգադի հրամանատարը զորացրման դիմում է գրել, որն ինքը ստորագրել է:
Հիշեցնենք` ապրիլի 23-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 209 զինծառայողներ լքել էին զորամասի տարածքը և մասնակցել անցկացվող ցույցերին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news