Կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ

Загрузка...

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:

Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ:

Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: Լրագրողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԱԺ 334 սենյակում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը գործարկել է հատուկ հավելված, որտեղ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կտեղադրվեն լուսանկարներ արարողության ողջ ընթացքից: Բոլոր լրատվամիջոցները կարող են ազատ օգտվել հրապարակվելիք լուսանկարներից: Բացի այդ, օպերատիվ կերպով կտարածվեն հաղորդագրություններ եւ հարակից նյութեր:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...