Daily Archives: 01.11.2017

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերվել է բացառիկ արժեք ներկայացնող գորգ

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրաբերվել է բացառիկ արժեք ներկայացնող գորգ: Այն Հայոց ցեղասպանության թանգարանին է նվիրաբերվել Ասպետ Համալյանի (կտակատար) և Լիբանանում Հայաստանի դեսպանատան միջոցով՝ համաձայն բեյրութաբնակ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապյանի կտակի: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքը: Այս նվիրատվությամբ նվիրատուն կարևորել է Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումն ու փոխանցումը սերունդներին: Համադան տեսակի այդ գորգը… Կարդալ ավելին »

Որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը. Իվետա Տոնոյանը` Եվրանեսթում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում այսօր քննարկվում էր կիբերանվտանգությանը վերաբերող հիմնախնդիրները: Թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը. «Նախևառաջ ցանկանում եմ արձանագրել, որ անչափ կարևորում եմ այս քննարկումը, կարծում եմ` թեման արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Կիբերանվտանգությունը բազմաթիվ երկրներում այլևս ազգային անվտանգության հարց է դարձել: Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմանը զուգընթաց,… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ողջ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ «Նման անմարդկային գործողությունները վերահաստատում… Կարդալ ավելին »

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազում երկրպագուներին: «Ալեքսանդր Գրիգորյանը, տասնամյակներ շարունակ նվիրվելով բեմարվեստին, վայելեց հանդիսատեսի… Կարդալ ավելին »

Նախագահն այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարևոր և հիշարժան հոբելյանի առթիվ:… Կարդալ ավելին »

«Դրա մասին խոսել է թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հեյդար Ալիևը». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արցախի հարցի շուրջ ընթացող  բանակցությունները ոչ թե կարգավորման, այլ կոնֆլիկտի մենեջմենթի մասին են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ հայկական կողմը պետք է իր համառ ջանքերով փորձի դա հասցնել իր տրամաբանական վերջաբանին. «Բայց չպետք է մոռանալ, որ կոնֆլիկտը երկու կողմի միջև է,… Կարդալ ավելին »

«ՌԴ-ն Հայաստան կմատակարարի զինտեխնիկայի նոր խմբաքանակ». Սերժ Սարգսյան

Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև… Կարդալ ավելին »

Երկարատև անշարժությունից հետո ապրիլյան պատերազմում հաշմված զինվորն երեկ ինքնուրույն առաջին քայլերն է կատարել

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո երեկ ինքնուրույն առաջին քայլերն է կատարել: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Է. Բաբայանը պատմել է, որ օրերս կատարած կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման արդյունքում արդեն առաջին քայլերն է կատարել: «2016 թվականի ապրիլի 10-ին՝… Կարդալ ավելին »

Տիգրան Մուկուչյանը՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների մասին

Չի եղել դեպք, երբ համայնքի ղեկավարի կամ ավագանու թեկնածուի գրանցումը մերժված լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: