Daily Archives: 01.11.2017

Մահացու վրաերթ Հրազդանում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «HONDA ELYSION» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Կենտրոն թաղամասի 55 շենքի հարակից տարածքում վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Նարինե Գևորգյանին, որը տեղում մահացել է: Նույն օրը, ժամը 18.30-ին, վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Կարեն Կարապետյանի դրայվը գնալով մարում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը գնալով մարում է: Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նրա երեկվա ելույթում տնտեսական կանխատեսումներն այնքան էլ ոգեւորիչ չէին: Ճիշտ է՝ վարչապետն ու իր թիմը խոսում էին տնտեսական աճի մասին, նույնիսկ կանխատեսումներ հնչեցրին, թե հաջորդ տարի սպասվում է ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ, նաեւ աճ բոլոր ոլորտներում: Բայց մյուս կողմից… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝  արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրև: Երևան… Կարդալ ավելին »

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Հանդիպմանը մասնակցել է նախարարության ղեկավար անձնակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը: Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ շատ կարևոր և ապագային միտված հանդիպում է, որը համագործակցության… Կարդալ ավելին »

Հայ-չինական կրթական համագործակցության հեռանկարներ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուային և Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպիին: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կրթության և գիտության ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը: «Որպես երկու հնագույն ժողովուրդներ` մենք ունենք… Կարդալ ավելին »

Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվե՞լ է. ինչ է պատմում նրա ընկերը

ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերներից մեկը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել Է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դերասանն իր հետ միասին փորձել Է բացել Է Մոսկվայի Մալոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը եւ ձերբակալվել Է ոստիկանության կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, թե ոստիկանները Ջիգարխանյանին ձերբակալել են այն պահին, երբ հանրահայտ դերասանն իր ընկեր… Կարդալ ավելին »

Դատապարտում ենք

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երևանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի կանչի մեկնած բրիգադի և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսևորման փաստերը: Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին: Նման… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը (2017 թ. նոյեմբերի 6-9-ը ներառյալ) եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը (նոյեմբերի 6-10-ը ներառյալ): Իսպանիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիլար Ռոխոյի հետ հանդիպելու համար 2017 թվականի նոյեմբերի 6-ից 8-ը ներառյալ Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն) կգործուղվեն ՀՀ… Կարդալ ավելին »

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցը

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հունգարիայի և Խորվաթիայի հավաքականների հետ բաժանում է 1-ից 3-րդ տեղերը: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, այսօր մեր շախմատիստները կխաղան Հունգարիայի ընտրանու հետ: Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է 6-րդ տեղը և այսօր կմրցի Վրաստանի հետ:     armsport