Երկարատև անշարժությունից հետո ապրիլյան պատերազմում հաշմված զինվորն երեկ ինքնուրույն առաջին քայլերն է կատարել

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո երեկ ինքնուրույն առաջին քայլերն է կատարել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Է. Բաբայանը պատմել է, որ օրերս կատարած կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման արդյունքում արդեն առաջին քայլերն է կատարել:

«2016 թվականի ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 8-ի կողմերը, հակառակորդի կողմից արձակված արկից ծանր վիրավորում եմ ստացել: Երբ գիտակցությունս վերականգնվել է, արդեն գտնվում էի Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կատարած բուժումների արդյունքում որոշ չափով ապաքինվել եմ, բայց չէի կարողանում քայլել: Այնուհետև վերադարձել եմ Մարտակերտ, որտեղ ապրում է ընտանիքս: Շատ դժվարությունների եմ դիմակայել, խոչընդոտներ հաղթահարել, բայց չեմ կորցրել հույսս, որ մի օր ամբողջովին կապաքինվեմ: Այսօր, փառք Աստծո, ես նորից ոտքի եմ կանգնում»,- ասել է Էրիկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 27-ին, ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականացրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով