Daily Archives: 11.10.2017

Հհոկտեմբերի 11-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց , դրամական միջոցները ճիշտ տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը… Կարդալ ավելին »

Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի դեպքի մասին

Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Չապլին Մարգարյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքից էր: Ունի 2 եղբայր, գտնվում էր հոր խմանքի տակ։ «Բոլորի կողմից հարգված, սիրված երիտասարդ էր: Սպորտով էր զբաղվում: Ունի 2 եղբայր, փոքրը դպրոցում է սովորում, մեծ եղբայրը ծառայել է բանակում: Տղաները գտնվում էին հոր խնամքի տակ: Աշխատավոր ժողովուրդ են, նորմալ պայմաններում են ապրում»:  Դեպքը տեղի… Կարդալ ավելին »

Կրակոցներ Էրեբունիում

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գազային ատրճանակից կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Նոր Արեշի 42-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Կարեն Ազիբեկյանի և մեկ այլ երիտասարդի միջև, որի ժամանակ այդ երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից նախազգուշացնող կրակոցներ է արձակել և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ… Կարդալ ավելին »

«Միջազգային հանրությանը շանտաժի ենթարկող Ալիևի հետ միջնորդները բիլյարդի գնդակի նման կվարվեն». Տարասով

«Նախապայմաններ ասելով՝ Ադրբեջանի նախագահն ամենայն հավանականությամբ նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնց կողմ էր Երևանը և միջազգային հանրությունը: Շանտաժի միջոցով Ադրբեջանի նախագահը փորձում է հրաժարվել դրանցից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արած հայտարարություններին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ… Կարդալ ավելին »

«Փաստ». Նախարարության աշխատակիցը բազմաբնակարան շենք ունի

«Փաստ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերանշանակված Արտաշես Կիրակոսյանը միայն վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Նրան է պատկանում բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը: Պաշտոնը ստանձնելու օրվա՝… Կարդալ ավելին »

«ՀԺ». Գորիսում «հետաքրքիր» զարգացումներ են սպասվում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետի արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 10-ից: Գորիսում սպասվում են հետաքրքիր զարգացումներ: Օրերս երկար լռությունից հետո իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա 1in.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի տարիքի վերաբերյալ հարցին, նշել էր. «Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ… Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 10-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.): Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը… Կարդալ ավելին »

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի կանխարգելիչ գործողությունը Սոչի մեկնելուց առաջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությանը: Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, եւ գուցե հակառակը: Իսկ Ալիեւը… Կարդալ ավելին »

«Ժողովուրդ». «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-Ի բաժնետերերն ու թալանողին թաքցնողները

«Ժողովուրդը» գրում է. «Արդեն երեք օր է անցել, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը: «Ժողովուրդ» օրաթերթը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից տեղեկացավ, որ բանկի կառավարիչը, որից նախօրեին անհայտ անձը սպառնալիքով գումար էր հափշտակել, աշխատանքի չի գնում: Ավելին՝ նա երեկվա դրությամբ փոխարինող ուներ: Բանկից… Կարդալ ավելին »

«Կարող ա՞ մաֆիա ենք խաղում». Ծըգլը՝ դատավորին. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը: Մի քանի նիստում քննարկվում է խնդրահարույց մի հարց․ նիստերից մեկում վկաներից մեկը հայտնել էր, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստյանն իր հարևանն է, որն այժմ Ռուսաստանում… Կարդալ ավելին »