Կրակոցներ Էրեբունիում

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գազային ատրճանակից կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Նոր Արեշի 42-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Կարեն Ազիբեկյանի և մեկ այլ երիտասարդի միջև, որի ժամանակ այդ երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից նախազգուշացնող կրակոցներ է արձակել և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության էրեբունւ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ կրակոցներն արձակել է Ռուբեն Տոնոյանը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ռ. Տոնոյանին և գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշված վիճաբանության կասկածանքով Ոստիկանություն է բերման ենթարկվել նաև Արցախի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գալստյանը, ով հետո ազատ է արձակվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով