Daily Archives: 01.10.2017

ՊՆ ստուգման ենթակա պահեստներ են այրվել. Մամուլ.am

Վերջերս համացանցում լուրեր տարածվեցին Գլխավոր շտաբի նախկին պետ Խաչատուրովի և նրա սիրելի ՝ ներկայիս թիկունքի պետ Յոլչյանի կողմից ՊՆ ից միլիարդների հասնող հափշտակությունների մասին։ Յոլչյանի պաշտպանությունը անմիջապես ստանձնեց ՊՆ մամուլի խոսնակը և ինչպես օբյեկտիվ նշեց մամուլը «աչքի տեղը հոնքն էլ հանեց» ։ Ըստ մեր տեղեկությունների հրապարակումների արդյունքում Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ և լայնածավալ… Կարդալ ավելին »

Նիկոլ, Նիկոլ մինչև վերջ. «Առավոտ»

Հիմա մտածում եմ, որ երևի Նիկոլ Փաշինյանը մի բան գիտեր, որ էն գլխից ասում ու պնդում էր, որ իրենք միակ ընդդիմադիր ուժն են: Չնայած այն ժամանակ էլ ու հիմա էլ շատերը դեմ են Փաշինյանի արտահայտած այդ կարծիքին, այդուհանդերձ, հիմա արդեն շատերն են ընդունում, որ այս պահի դրությամբ Հայաստանի Ազգային ժողովում միակ ընդդիմադիր ուժը «Ելք» դաշինքն… Կարդալ ավելին »

Անչափահաս աղջիկը դիմել իրավապահներին և հայտնել՝ որ իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն են ունեցել իր հետ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի բնակչուհի, 17-ամյա Մ. Մ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ Է. Գ.-ն, հակառակ իր կամքին, ստիպողաբար և բռնություն գործադրելով՝ Երևան –Արմավիր ավտոճանապարհին՝ ինչ-որ քարե շինության մեջ, սեռական հարաբերություն է… Կարդալ ավելին »

«Ապրիլյան պատերազմում սխալները շատ են եղել». «Առավոտ»

Արցախի ՊԲ գնդապետը վստահեցնում է, որ քառօրյա պատերազմի նման այլեւս հակառակորդը չի կարող մեզ մոլորեցնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը ՀՅԴ-ի կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրել էր ապրիլյան պատերազմից, թե ինչո՞ւ ստացվեց այնպես, որ հարձակման… Կարդալ ավելին »

Կոնտեն մտադիր է ամռանը հեռանալ Չելսիից

Անտոնիո Կոնտեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից: «The Sunday Times»-ի հաղորդմամբ, 48-ամյա իտալացի մասնագետն առաջվա պես գոհ չէ լոնդոնյան ակումբի ղեկավարության կողմից իրեն ցուցաբերած աջակցությունից: Ամառային տրանսֆերային արշավի հետ կապված Կոնտեն որոշ տարաձայնություններ է ունեցել ղեկավարության հետ: Բացի դա, մարզչին դուր չի գալիս «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի և տնօրեն… Կարդալ ավելին »

«Հրապարակ».Գորիկ Հակոբյանի մասին լավն ասել չեմ կարող, վատն ասելն էլ արդեն անիմաստ է․ Գուրգեն Եղիազարյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար, 2008թ․ ընդդիմադիր գործունեության համար կալանավորված Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ԱԱԾ նախկին ղեկավար, այսօր կյանքից հեռացած Գորիկ Հակոբյանի գործունեությունը։ «Հանգուցյալների մասին ասում են կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Ես կնախընտրեմ ոչինչը, որովհետեւ լավն ասել չեմ կարող, վատն ասելն արդեն անիմաստ է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։ Նկատեցինք, որ ԱԱԾ նախկին ղեկավարի… Կարդալ ավելին »

Այսօր Կատալոնիայում մեկնարկում է անկախության հանրաքվեն

Այն կսկսվի տեղի ժամանակով ժամը 09:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00): Հանրաքվեի մեկնարկից ժամեր առաջ ընտրատեղամասերի առջև հսկայական հերթեր են գոյացել, ինչի հետևանքով խափանվել է երթևեկությունը: Հավաքվածները փորձում են խոչընդոտել ոստիկանության կողմից ընտրատեղամասերի կնքումը: «Մենք առավոտվանից այստեղ ենք, քանի որ տեղյակ ենք, որ ոստիկանները պետք է անցնեն այստեղով ու փակեն բոլոր տեղամասերը: Բայց նրանք կտեսնեն, թե ինչքան… Կարդալ ավելին »

Ուզում եմ իշխանափոխություն անել Կիևում. Սաակաշվիլի

Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է փոխել Կիևի իշխանությունը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: «Ուզում եմ իշխանափոխություն անել Կիևում, որովհետև նրանք ինձ խանգարեցին, որ փոխեմ Օդեսան»,- հայտնել է նա: Իր 20-րոպեանոց ելույթում քաղաքական գործիչը նաև ներողություն է խնդրել օդեսցիներից, որ չի կարողացել իրականացրել իր խոստացած բարեփոխումները: Կիևի մասին նա նաև ասել… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավաստել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Կիպրոսին խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում: