Daily Archives: 01.10.2017

«Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)

Հայաստանում աշնանը նախատեսված «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է: Այս մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը: Ըստ նրա` «Գարդասիլ» պատվաստանյութը նախատեսված է ոչ թե աղջիկներին հետագայում արգանդի վզիկի քաղցկեղից պաշտպանելու համար, այլ առաջացնում է չբերություն, խախտում է նրանց նյարդային համակարգի ֆունկցիաները, նույնիսկ մահվան… Կարդալ ավելին »

Կորել է քաղաքացի

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում քաղաքացին սարերում կորել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Թումո»-ի ընդլայնման` նոր կենտրոնի… Կարդալ ավելին »

Թուրքիայի վարչապետը զգուշացրել է Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավարին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն զգուշացրել է, որ Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարզանին պատասխանատու է տարածաշրջանի հետագա իրադարձությունների համար: «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «մեծ սխալ» է համարել Իրաքի Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեն, ասելով. «Այս հանրաքվեն կվնասի տարածաշրջանի անվտանգությանը»: Թուրքիայի վարչապետը հավելել է.«Իրաքի Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեն կվնասի այդ երկրի ազգային ինքնիշխանությանը, տարածքային… Կարդալ ավելին »

Այսօր կեսօրին Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել Աշուրայի նամազը

Հայաստանի մայրաքաղաք Երևանում հոսեյնական սգավորները Կապույտ մզկիթում կատարեցին Իմամ Հուսեյնի նահատակության հիշատակին նվիրված ծիսակարգը՝ «Աշուրան» և այսօրվա նամազը: Մուսուլման հավատացյալները մեծարեցին նաև Հազրաթ Զեյնաբի սրբավայր դամբարանի պաշտպան նահատակ Մոհսեն Հոջաջիի հիշատակը: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Հոսեյնական արարարողությունը տեղի է ունեցել իսլամական տարբեր երկրներից, մասնավորապես Իրանից Երևան ժամանած Իսլամի մեծ մարգարեի ընտանիքի անդամների Ահլե բեյթի երկրպագուների… Կարդալ ավելին »

Իսպանական ոստիկանությունը փորձում է ներխուժել Կատալոնիայի ընտրատեղամասեր

Իսպանական ոստիկանությունը փորձում է ներխուժել Կատալոնիայի ընտրատեղամասեր, որտեղ անկախության հանրաքվեի քվեարկությունն է ընթանում, որը Մադրիդն անօրինական է համարում: AP-ն հայտնում է, որ տեղամասեր ներխուժելու համար վահանակիր ոստիկաններն օգտագործում են մուրճեր եւ կտրիչներ: Կատալոնիայի Ժիրոնա քաղաքից ոչ հեռու Սանթ Ջուլիա դե Ռամիսի ընտրական կենտրոնում ընտրողների եւ ոստիկանների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ: Առայժմ տուժողների մասին տեղեկություններ… Կարդալ ավելին »

Բժշկական համլասարանի հնդիկ ուսանողները վթարի են ենթարկվել.

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:43-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր միքանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը: Բավրայի անցակետի շահագործման հանձնմամբ ամբողջանում է Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Այս անցակետը վերջին շրջանում շահագործման հանձնված երրորդ ժամանակակից կառույցն է՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո: Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության… Կարդալ ավելին »

ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում (մուտքը Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկի կողմից)»:

Ինչպիսին կլինի աջ ղեկով մեքենաների ճակատագիրը

Արդեն տեւական ժամանակ է՝ ինչ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Հայաստանում արգելվելու են աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկ) ավտոմեքենաների շահագործումը: Որպես հիմնավորում ներկայացվում էր, թե աջակողմյան մեքենաները նախատեսված չեն Հայաստանում, նաեւ շատ են նման մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը: Ի վերջո, ինչ է իրականում նախատեսված, եւ արդյո՞ք աջ ղեկով մեքենաները կարգելվեն Հայաստանում: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի… Կարդալ ավելին »