Ինչպիսին կլինի աջ ղեկով մեքենաների ճակատագիրը

Արդեն տեւական ժամանակ է՝ ինչ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Հայաստանում արգելվելու են աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկ) ավտոմեքենաների շահագործումը:

Որպես հիմնավորում ներկայացվում էր, թե աջակողմյան մեքենաները նախատեսված չեն Հայաստանում, նաեւ շատ են նման մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը: Ի վերջո, ինչ է իրականում նախատեսված, եւ արդյո՞ք աջ ղեկով մեքենաները կարգելվեն Հայաստանում:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այժմ խորը ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար, թե ինչն է նպաստում ավտոտրանսպորտային պատահարների առաջացմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրականում ուսումնասիրություններ են կատարվում, բայց ոչ միայն աջ ղեկով մեքենաների մասով, այլ առհասարակ բոլոր պարամետրերով են ուսումնասիրություններ կատարվում, որպեսզի հասկանանք, թե ինչն է նպաստում ավտոտրանսպորտային պատահարների առաջացմանը: Այդ ուսումնասիրությունների արդյունքում էլ իրականացվում է պետական քաղաքականություն:

Առայժմ կարող եմ ասել, որ ամեն ինչ ուսումնասիրության փուլում է, որի արդյունքներով էլ կլինեն հետագա քայլերը», – նշեց Խաչատրյանը: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը մեզ հետ զրույցում նշեց, թե առայժմ աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին խոսակցություններ չկան, եւ դեռեւս դրանք չեն արգելվի:

«Առայժմ չենք արգելի, նման բան չկա, սակայն ինչպես նշեցի, հիմա բավականին խորն ուսումնասիրություններ են անցկացվում, որպեսզի պարզենք՝ արդյո՞ք դրանք նպաստում են ավտոտրանսպորտային պատահարների առաջացմանը, կամ արդյո՞ք երթեւեկության մեջ խոչընդոտներ են առաջացնում, թե ոչ: Սյդ ամենը դեռ խոսակցական մակարդակի մեջ է, իսկ արդյունքներն էլ կհրապարակվեն», – հավելեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք նաեւ, որ օրերս ոստիկանությունում ամփոփվեցին նախորդ 8 ամիսների կատարված աշխատանքներն ու ներկայացվեցին վիճակագրական տվյալներ: Համաձայն ներկայացված վիճակագրական տվյալների՝ 2017 թվականի ութ ամիսների տվյալներով՝ մահվան ելքով ավտոտրանսպորտային պատահարների թիվը 109 է եղել, դրանցից բացահայտվել է 106-ը:

Այս թիվը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 12 դեպքով:

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով