Անտոնիո Կոնտեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
«The Sunday Times»-ի հաղորդմամբ, 48-ամյա իտալացի մասնագետն առաջվա պես գոհ չէ լոնդոնյան ակումբի ղեկավարության կողմից իրեն ցուցաբերած աջակցությունից:
Ամառային տրանսֆերային արշավի հետ կապված Կոնտեն որոշ տարաձայնություններ է ունեցել ղեկավարության հետ: Բացի դա, մարզչին դուր չի գալիս «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի և տնօրեն Մարինա Գրանովսկայայի անհասանելիությունը, ինչպես նաև` ակադեմիայի ֆուտբոլիստներին թիմ տեղափոխելու որոշումը:
Հուլիսին, հիշեցնենք, Կոնտեն հրաժարվել է երկարաձգել մինչև 2019 թվականի ամառը գործող պայմանագիրը` համաձայնելով միայն աշխատավարձի բարձրացման:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:
Armsport.am