Daily Archives: 13.09.2017

Լապշինի նամակը Ալիևին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհակալություն հայտնել ներման շնորհման համար` նշելով, թե արդեն գիտի` ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը: «Այսօր ես տեղեկացա, որ Դուք ստորագրել եք իմ ներման դիմումը: Ես անսահման շնորհակալ եմ Ձեզ: Հիմա ես ստացա ապացույցներն այն բանի, որ Ադրբեջանն է Ղարաբաղի իրական տերը: Ես հուսով եմ,… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք. նորքածին երեխային վաճառել են 200 հազար ՀՀ դրամով

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Ապարան քաղաքում գրանցված, ժամանակավորապես Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ին։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինս կասկածվում է այն բանում, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տղա երեխա է ունեցել, ում 2 ամիս… Կարդալ ավելին »

Փրկարարներն ու ջրասուզակը Գյումուշի ջրամբարում հայտնաբերեցին անհայտ կորած 27-ամյա աղջկա դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենացավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ջոկատի հրամատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրասուզակների ջոկատը` հրամանատար Արթուր Ճզմաչյանի գլխավորությամբ, Ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողները՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ վաղ առավոտյան Գյումուշի ջրամբարում հայտնաբերել… Կարդալ ավելին »

«Պրոսպեկտի» թունելի հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թունելի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 MT 920 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 CR 697 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի… Կարդալ ավելին »

Երևանում ծնվել է 465 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 465 երեխա՝ 247 տղա, 218 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34285 քաղաքացի:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՉԼ. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության A խմբի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց շվեյցարական «Բազելին»: Գոլով աչքի ընկան Մարուան Ֆելաինին, Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը: «Կարմիր սատանաների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հավելենք, որ 2-րդ տուրում ՄՅՈւ-ն կհանդիպի ռուսական ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել»` 3:0… Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը. «Ազատություն» ռադիոկայան

Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին: «Միացյալ Նահանգների դեսպանատունը ապրիլի 14-ին ողջունել էր Hayastan… Կարդալ ավելին »

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆելիչե Վարինի ցուցահանդեսի բացմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12-ին ներկա է գտնվել Երեւան երկաթուղային կայարանում բացված շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մշակույթի, քաղաքական գործիչներ, դեսպաններ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա… Կարդալ ավելին »

Amnesty International կազմակերպությունը քննադատել է Արաբիայում պատանիների նկատմամբ մահապատժի կիրառումը

Միջազգային ներում կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Արաբիայում կառավարության ընդդիմադիրների մահապատիժների թվի աճի, ինչպես նաև շիա պատանու մահապատժի հրապարակվելու կապակցությամբ: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Միջազգային ներում կազմակերպությունը մի հաղորդագրություն հրապարակելով անդրադարձել է Սաուդյան Արաբիայում կառավարության ընդդիմադիրների դեմ դաժան հալածանքների ամենավերջին օրինակին, որը վերաբերում է մի շիա  երիտասարդի, ով խոշտանգումների ներքո ցուցմունքներ տալուց հետո շուտով… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ. Այսօր բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կլինեն, սակայն դուք պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն… Կարդալ ավելին »