Արտակարգ դեպք. նորքածին երեխային վաճառել են 200 հազար ՀՀ դրամով

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Ապարան քաղաքում գրանցված, ժամանակավորապես Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ին։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինս կասկածվում է այն բանում, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տղա երեխա է ունեցել, ում 2 ամիս անց Երևանի 15 թաղամասում վաճառել է Կարպի գյուղում գրանցված, սակայն Արագածոտնի մարզի Արագած գյուղում բնակվող ամուսիններ՝ 49-ամյա Օգսեն Տ.-ին և 36-ամյա Եփրաքսյա Բ.-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային նա վաճառել է 200 հազար դրամով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով