Daily Archives: 13.09.2017

Աժ աշխատակազմի կոռուպցիոն սկանդալի հետևանքով աշխատանքից հեռացվողների թիվն ավելացել է. «Ժամանակ»

«Երեկ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ աշխատանքից հեռացվել են ֆինանսական չարաշահումների կասկածանքով: Մեզ հայտնի դարձավ, որ հեռացվածների ցանկն ավելի մեծ է: Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է նաև ԱԺ պահեստապետ Աղասի Աղանյանը, ով աշխատանքից ազատված հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանի ամուսինն է»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենի կինը զենքով վազել է դուրս. քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերոջ սպանության մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը հետեւողականորեն վերածվում է Սիցիլիայի, որտեղ մարդիկ, չվստահելով իրավապահ համակարգին, փորձում են իրենց հարցերը լուծել զենքի ուժով, ինքնադատաստանի միջոցով: Այս տրամաբանության շրջանակներում երեկ գիշեր Էջմիածնում թեժ մարտեր են ընթացել. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հենց փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել է երկու հոգի: Սպանվողը քրեական հեղինակություն՝ Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ… Կարդալ ավելին »

Արտաշատում ՀՀԿ թեկնածուն հայտնի է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից:  ՀՀԿ-ի այս ընտրութունը, ըստ էության, ամենավառ… Կարդալ ավելին »

Այսօր լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Գագարինի, Մեծարենցի. Ջանիբեկյան, Բաշինջաղյան փողոցները, Չեխովի փ. 6, 8, 10 շենքերը, Մայիսի 9-ի փ. 49, 51 շենքերը, Պ. Սևակի փ. 1/1, 1/2, 1/3, 1/4 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,… Կարդալ ավելին »

Գագիկ Խաչատրյանին նոր պաշտոն են խոստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները: 2017թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Խաչատրյան ընտանիքի կողմից հայրենի Եղվարդում կառուցված եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա գտնվեց Սերժ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանն ու որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագծում շարունակելով բազմամիլիարդ ներդրումների ծրագրերը: Առաջիկայում չի բացառվում,… Կարդալ ավելին »

Երթուղային տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը: Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում քաղքապետարանը ձեւափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից: Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական… Կարդալ ավելին »