ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը. «Ազատություն» ռադիոկայան

Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները:

Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին: «Միացյալ Նահանգների դեսպանատունը ապրիլի 14-ին ողջունել էր Hayastan 24 կայքում հրապարակված նյութի վերաբերյալ քննություն սկսելու՝ Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարությունը:

Դեսպանատունը խիստ մտահոգիչ էր համարել Hayastan 24-ի այդ հրապարակումը, որը մամուլում ստացավ «ՍԱՍ-ի ժողով» անունը: Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է այս գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպե՞ս է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանում աղմկահարույց այս գործի կարճումը», – այս հարցմանն ի պատասխան դեսպանատնից ստացված հաղորդագրությունում ասված է․ «Նախ մենք նորից շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ի ընտրությունների առիթով, որին նախորդել էր տարբեր կուսակցությունների ու դաշինքների միջև լայն մրցակցության մի ժամանակահատված այնպիսի միջավայրում, երբ լրատվամիջոցներով հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումները:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

www.Aravot.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով