ՉԼ. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության A խմբի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց շվեյցարական «Բազելին»:

Գոլով աչքի ընկան Մարուան Ֆելաինին, Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը:

«Կարմիր սատանաների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ 2-րդ տուրում ՄՅՈւ-ն կհանդիպի ռուսական ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել»` 3:0

Գոլերը` Ֆելաինի (35), Լուկակու (53), Ռեշֆորդ (84)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խմբի մյուս խաղում պորտուգալական «Բենֆիկան» սեփական հարկի տակ պարտվեց ռուսական ԲԿՄԱ-ին` 1:2:

«Բենֆիկա»-ԲԿՄԱ` 1:2

Գոլերը` Սեֆերովիչ (50) – Վիտինյո (63, 11 մետրանոց), Ժամալետդինով (71)

 

Armsport

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով