Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին: Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ

Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը․ «Սիրելի՛ հայ երիտասարդություն, Որպես միություն, որ հիմնադրվել է Արցախյան առաջին պատերազմի օրերին`իբրև ծնունդ ազգային երիտասարդություն պատրաստելու կարևորության գիտակցման, և որպես միություն, որ իր գործուն մասնակցությունն է բերել Ապրիլյան ու 44-օրյա պատերազմներին, անընդունելի ենք համարում սահմանազատման անվան տակ Հայաստանի հանրապետության տարածքների շարունակաբար հանձնումը: Ներկայիս բարդ իրավիճակում այդ տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի… Կարդալ ավելին »

Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին.Նարեկ Սամսոնյան

Այս գրառումն անում եմ իմ կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի որոշումը հրապարակելուց մեկ օր առաջ՝ ապրիլի 28-ին, «Արմավիր» ՔԿՀ-ից։ Առավել քան վստահ եմ, որ դատավոր Լուսինե Ալավերդյանի կողմից իմ պաշտպանների բողոքը մերժվելու է, քանի որ նույն դատավորն արդեն մերժել է ընկերոջս՝ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների բողոքը։ Ընդհանրապես, ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները, պայմանական, «արտուշգաբրիելյանների»… Կարդալ ավելին »

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը

  Երեկ՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20։25-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար գնացքը։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Զանգերը ղողանջում են.Էդգար  Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար    Էդգար  Ղազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Կաթողիկոսական գավազանը նախատեսված է ոչ միայն Վեհափառի հավատասփյուռ ընթացքն ապահովելու, այլև չարի, ստի, վախկոտ դավաճանի, հայրենիքի գողի մահաբեր, հայրենակործանի ընթացքը խափանելու համար։ Երբ մենք սպասում էինք, որ Եկեղեցու զանգերը ղողանջեն, մենք նկատի չունեինք պղնձե զանգերի ղողանջը, մենք նկատի ունեիք հոգևոր առաջնորդների խոսքը, նրանց… Կարդալ ավելին »

Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից և հետագա բոլոր քայլերն իրականացվելու են` ելնելով Ադրբեջանի քաղաքական ֆանտազիաներից.Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է  Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է: Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 24/2-28 շենքեր, Հր.Քոչարի փ. 23 27-27Ա շենքեր, թիվ 11 պոլիկլինիկա, Գրիգոր Արծրունու փ. 70/1-88 շենքեր, Նոր Արեշ 35փ. 28-69; 37փ. 27-72; 39փ. 1-38 առանձնատներ, Արմավիրի մարզ` 11։00-17:00 Արևադաշտ, Արտամետ և Տալվորիկ… Կարդալ ավելին »

Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն

Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն: «Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել», – նշված է հայտարարության մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իշխանությունները շարունակում են ականազերծման աշխատանքները` Տավուշի սահմանամերձ տարածքները թշնամուն հանձնելու համար:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 28-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի… Կարդալ ավելին »

Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: